-Ուսուցիչ, դուք ասացիք, որ եթե գիտակցեմ, թե ով եմ ես, իմաստուն կդառնամ, սակայն դրան ինչպե՞ս հասնել։
- Սկզբում մարդկանց զրկի այն իրավունքից՝ որոշելու, թե ով ես դու իրականում, - պատասխանեց ուսուցիչը։
-Ինչպե՞ս դա անել, - հարցրեց աշակերտը։
- Մեկը քեզ ասում է, որ դու վատն ես, դու հավատում ես ու նեղվում ես այդ մտքից: Մեկ ուրիշը քեզ ասում է, որ դու լավն ես, դու ուրախանում ես այդ մտքից։ Արդյունքում քեզ գովում են կամ նախատում, վստահում են կամ դավաճանում: Քանի դեռ շրջապատող մարդկանց իրավունք ես տվել որոշելու, թե ով ես դու, միշտ հակված կլինես քեզ կորցնելու։ Վերցրու այդ իրավունքը բոլորից և ինձանից նույնպես։
No comments:
Post a Comment