Մի գյուղում ապրում էր մի միայնակ ծերունի։ Ամեն օր երեկոյան երեխաները խաղում էին հենց ծերունու տան մոտ։ Խաղերը միշտ ուղեկցվում էին բարձր լացով։ Ծերունին հոգնել էր դրանից և մի երեկո նրանց հրավիրեց իր մոտ և ասաց․
- Երեխաներ, ես մեծ հաճույք եմ ստանում՝ ձեր բարձր ձայները լսելիս, ես ձեզ երեք մետաղադրամ կտամ, եթե խոստանք, որ վաղը ևս կգաք այստեղ խաղալու։
Հաջորդ օրը երեխաներն եկան ու ավելի մեծ ուրախությամբ և ավելի բարձր ճիչերով սկսեցին խաղալ։ Ծերունին վճարեց նրանց ու խոստացավ հաջորդ անգամ ևս վճարել։ Սակայն այս անգամ երեխաները ոչ թե ստացան երեք մետաղադրամ , այլ՝ միայն երկուսը։ Երրորդ օրը ծերունին նրանց վճարեց ընդամենը մեկը և ասաց,
- Փողս վերջանում է, կհամաձայնվե՞ք կրկին այստեղ խաղալ առանց վճարման։
- Ոչ, այլևս չենք խաղա։ Մենք չենք պատրաստվում մեր էներգիան անիմաստ վատնել, եթե պետք է չվճարվենք, - հիասթափված ասեցին երեխաներն ու այլևս չվերադարձան և չխանգարեցին ծերունու անդորրը։
No comments:
Post a Comment