ւսուցիչ Մոկուսենը ապրում էր Տամբա գավառի տաճարում: Մի օր իր հետևորդներից մեկը դժգոհեց իր կնոջ ժլատությունից և իրենից օգնություն խնդրեց։
Մոկուսենը այցելեց իր հետևորդի կնոջը և հարցրեց, թե որն է վերջինիս այդ աստիճան խնայողության պատճառը: Կինը որքան հնարավոր է բացատրեց պատճառը, որից հետո Մոկուսենը վերջինիս ցույց տվեց իր բռունցքը։
- Ի՞նչ եք ուզում սրանով ասել, - հարցրեց զարմացած կինը։
- Ենթադրենք, որ ձեռքս միշտ գտնվում է այս վիճակում, և ես չեմ կարող այն ազատ արձակել։ Ինչպես կանվնե՞ք ձեռքի այդպիսի վիճակը, - հարցրեց Մոկուսենը կնոջը։
- Խեղում, - պատասխանեց կինը:
- Հիմա էլ ենթադրենք, որ իմ ձեռքը միշտ այս դիրքում է։ Ի՞նչ կասեք սրա մասին, - բռունցքը բացելով և ձեռքի ափը ցույց տալով ասաց ուսուցիչը։
- Խեղման այլ տեսակ, - ասաց կինը:
- Եթե դուք այս ամենը լավ եք հասկանում, ուրեմն դուք լավ կին եք, - ասաց Մոկուսենը և հեռացավ:
Նրա այցելությունից հետո կինը սկսեց օգնել ամուսնուն թե՛ խնայողությունների և թե՛ ծախսերի հարցում։
No comments:
Post a Comment