- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։
- Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։- Ընդհանրապես։ մարդկային կյանքի, - պատասխանեց աշակերտը՝ մի փոքր մտածելով։
-Փորձեք կռահել, - պատասխանեց ուսուցիչը խորը շունչ քաշելուց հետո՝ դիմելով լսարանին։
- Միգուցե սե՞րը, - պատասխանեց աշակերտը։
- Վատ չի հնչում,- պատասխանեց ուսուցիչը, - բայց արդյո՞ք սերն իսկապես բավարար է, - մահվան մահճում մարդը մտածի, որ ինքն իզուր չի ապրել։
-Իմ կարծիքով կյանքի իմաստը այն է, որպեսզի քեզանից հետո որևէ հետք թողես, ինչպես դուք եք թողում, ուսուցիչ, - պատասխանեց երկրորդ աշակերտը։
– եթե ես քեզ ավելի վատ ճանաչեի, կարող էի քո ասածն որպես շողոքորթություն ընդունել․․․Ուզում ես ասել, որ մարդկանց մեծ մասն իզու՞ր է ապրում, - հարցրեց ժպիտով ուսուցիչը։
- Իսկ միգուցե կարիք չկա կյանքի իմաստ փնտրելու, կյանքի իմաստը հենց կյանքն է, - խոսեց երրորդ աշակերտը։
- Բացատրիր։ ինչո՞ւ ես այդպես մտածում, - հարցրեց ուսուցիչը։
- Ես կարծում եմ, որ այս հարցի դեպքում հնարավոր չէ գտնել վերջնական և ճշգրիտ պատասխան։ Այս հարցը մարդուն գցում է տարակուսանքի մեջ։ Ինչ պատասխանել էլ գտնես, կգտնվի մեկը, որը քեզ հետ չի համաձայնվի։ Այսպիսով, ամբողջ կյանքդ կանցնի կյանքի իմաստի որոնման մեջ...
- Այսինքն, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց ժպտալով Ուսուցիչը։
- Ապրե՞լը, - հարցրեց խոսացող աշակերտը։
- Կարծում եմ ճիշտ ես, դա է պատախանը, - պատասխանեց ժպիտով ուսուցիչը և դասն ավարտվեց։
No comments:
Post a Comment