Ցանկացած իր կարող է մարդուն ինչ-որ բան սովորեցնել, - ասաց մի անգամ ուսուցիչն իր աշակերտներին։
- Այնպիսի իրերը, ինչպիսիք են հեռախոսը, գնացքը կամ հեռագիրը, ի՞նչ կարող են սովորեցնել մարդուն, - հարցրեց աշակերտներից մեկը։
- Հեռախոսը սովորեցնում է, որ այն ամենը, ինչ ասվում է մարդու կողմից, կարող է նույսիկ լսելի դառնալ շատ հեռվում։ Գնացքը սովորեցնում է րոպեի կարևորությունը, որ եթե մեկ րոպե ուշանաս, կարող ես ուշանալ ընդմիշտ։ Հեռագիրն էլ սովորեցնում է, որ ամեն արտահայտած բառի համար պետք է պատրաստ լինես թանկ վճարել, - պատասխանում է ուսուցիչը։
No comments:
Post a Comment