ԿՅԱՆՔԻ 8 ԴԱՍԵՐԸ

Ոմանք այս խոսքերը վերագրում են Բուդդային:

1. Քչից սկսելը նորմալ է: Սափորը լցվում է աստիճանաբար՝ կաթիլ առ կաթիլ։ Յուրաքանչյուր մասնագետ ժամանակին սիրողական մակարդակի է իր գործն արել: Մենք բոլորս սկսում ենք քչից, պետք չէ անտեսել այդ քիչը: Եթե ​​հետևողական և համբերատար լինեք, կհասնեք հաջողության: Ոչ ոք չի կարող հաջողության հասնել միայն մեկ գիշերվա ընթացքում։ Հաջողության հասնում են նրանք, որոնք ցանկություն ունեն սկսել քչից և քրտնաջան աշխատել, քանի դեռ սափորը չի լցվել:

2. Մտքերն իրականություն են դառնում։ Մեր գիտակցությունն ամեն ինչ է։ Դուք դառնում եք այն, ինչի մասին մտածում եք։ Եթե ​​մարդ խոսում կամ գործում է չարամտությամբ, նա վերջ ի վերջո ցավ կապրի: Եթե ​​մարդ խոսում կամ գործում է մաքուր մտադրություններով, նրան կհետևի երջանկությունը, որը երբեք չի լքի։ Ճիշտ ապրելու համար պետք է ուղեղը լցնել «ճիշտ» մտքերով: Ճիշտ մտքերը կտան ձեզ այն, ինչ ուզում եք, իսկ սխալ մտքերը վերջ ի վերջո կկործանեն ձեզ: Բոլոր արարքները ծագում են մարդու ուղեղում: Արդյո՞ք ձեր արարքները կմնան նույնը, եթե փոխեք ձեր մտքերը։ 

3. Սովորեք ներել։ Ձեր զայրույթը Ձեր մեջ զսպելը հավասար է տաք ածուխը ձեր ձեռքի մեջ բռնած պահելուն՝ ուրիշի վրա նետելու նպատակով, բայց արդյունքում դուք միակն եք, որն այրվում է: Երբ Դուք ազատում եք մարդկանց չներվածների բանտից, արդյունքում դուք այդ բանտից ազատագրում եք ինքներդ Ձեզ։ Դուք չեք կարող ճնշում գործադրել որևէ մեկի վրա՝ առանց ինքներդ ձեզ ճնշելու: Սովորեք ներել։ Սովորեք շատ արագ ներել։

4. Ձեր արարքները նշանակություն ունեն։ Զարգանալու համար Դուք պետք է գործեք, իսկ արագ զարգանալու համար հարկավոր է գործել ամեն օր։ Փառքը բոլորի համար է նախատեսված, բայց միայն նրանք են դա ապրում, որոնք անընդհատ գործում են: Առածն ասում է. «Աստված ամեն թռչունի մի որդ է ուղարկում, բայց այն չի նետում բնի մեջ»։ Բուդդան ասում է. «Ես չեմ հավատում, որ ճակատագիրն ընկնում է այն մարդկանց գլխին, որոնք գործում են․ այն միայն ընկնում է չգործող մարդկանց գլխին:

5. Փորձեք հասկանալ։ Մենք դադարել ենք պայքարել հանուն ճշմարտության բացահայտման և միայն պայքարում ենք հանուն մեր բարօրության։ Նախ և առաջ փորձեք հասկանալ, և հետո միայն փորձեք ստիպել, որ Ձեզ հասկանան: Դուք պետք է ամեն ինչ անեք, որպեսզի հասկանաք դիմացինների տեսակետը։ Լսեք նրանց, հասկացեք նրանց տեսակետը, և այդ ժամ միայն դուք խաղաղություն կգտնեք։ Ավելի շատ կենտրոնացեք երջանիկ լինելու վրա, քան ձեր իսկ ճշմարտության վրա:

6. Հաղթահարեք ինքներդ Ձեզ։ Ավելի լավ է հաղթահարեք ինքներդ Ձեզ, քան հաղթեք հազարավոր մարտերում: Երբ հաղթում եք Ձեզ, հաղթանակը Ձերն է։ Այդ ժամանակ ոչ հրեշտակները, ոչ դևերը, ոչ դրախտը և ոչ դժոխքը չեն կարողանա խլել այն Ձեզանից: Ինքներդ ձեզ հաղթելու համար դուք պետք է հաղթահարեք ձեր մտքերը: Դուք պետք է վերահսկեք ձեր մտքերը: Նրանք չպետք է մոլեգնեն ծովի ալիքների պես։ Դուք կարող է մտածեք, որ չեք կարող կառավարել Ձեր մտքերը: Միտքը գալիս է այն ժամանակ, երբ ցանկանում է: Լուծումը շատ պարզ է, դուք չեք կարող թույլ չտալ, որ թռչունը թռչի ձեր գլխի վրայով, բայց, անկասկած, դու կարող խանգարել վերջինիս բույն դնել ձեր գլխի վրա։

7. Ապրեք ներդաշնակության մեջ։ Ներդաշնակությունը գալիս է ներսից։ Այն մի փնտրեք դրսում: Այն միայն առկա է ձեր սրտի մեջ: Հաճախ մենք ներդաշնակություն ենք փնտրում մեզնից դուրս, որը կտրում է մեզ իրականությունից: Ճշմարտությունն այն է, որ ներդաշնակությունը կարելի է գտնել միայն մեր մեջ: Ներդաշնակությունը նոր աշխատանքը չէ, նոր մեքենան չէ կամ ամուսնությունը չէ։ ներդաշնակությունը հոգու խաղաղությունն է, և այն միայն առկա է մեր մեջ:

8. Եղեք երախտապարտ։ Եկեք ոտքի կանգնենք և շնորհակալություն հայտնենք, որ եթե շատ չենք սովորել, ապա գոնե շատ ժամանակ չենք ծախսել, իսկ եթե ժամանակ ենք կորցրել, ապա գոնե չենք հիվանդացել, իսկ եթե հիվանդացել ենք, ապա գոնե չենք մեռել։ Միշտ կա մի բան, որի համար կարելի է շնորհակալության զգացողություն ունենալ: Մի եղեք այնքան վատատես, որ մեկ րոպե տևողությամբ վիճաբանության ժամանակ չհիշեք գոնե տասը բան, որոնց համար պետք է երախտապարտ լինել: Ոչ բոլորը կարողացան արթնանալ այս առավոտ։ Երեկ ոմանք վերջին անգամ քնեցին։ Միշտ երախտապարտ լինելու բան կա: Երախտիքի զգացողությունը Ձեզ հրաշալի մարդ կարող է դարձնել։


No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...