ՀԱՆՔԱՓՈՐՆ ՈՒ ԱԴԱՄԱՆԴԸ
ԱՊԱԿԻՆ ԵՎ ՀԱՅԵԼԻՆ
- Հարգելի ռաբբի, ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ օգնող և հասնող, իսկ մյուսները բացի իրենցից ոչ ոքի չեն տեսնում, - հարցնում է այցելուն։
ԱՆՑՅԱԼ, ԱՊԱԳԱ, ՆԵՐԿԱ
Երեք իմաստուններ վիճաբանում էին, թե որն է մարդու համար կարևոր՝ անցյալը, ներկան, թե ապագան: Նրանցից մեկն ասաց.
ԱՌԱԿ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայտնի նկարիչներից մեկը նկարեց մի կտավ և հրավիրեց բազմաթիվ լրագրողների, լուսանկարիչների և հայտնի մարդկանց՝ հանրությանն այն ներկայացնելու նպատակով։ Երբ ժամանակը եկավ, նկարիչը մի կողմ քաշեց նկարը ծածկող քաթանի կտորը, որին հաջորդեց ծափերի տեղատարափը։
ՍՈԽԱԿԻ ԵՐԳԸ
Սեփական բույն չունեցող սոխակը որոշեց տեղավորվել ինչ-որ անտառում։ Այնուամենայնիվ, այդ անտառում ապրող թռչուններն ունեին իրերի մասին իրենց պատկերացումը և շուտով նրանք դուրս շպրտեցին սոխակին:
ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ
- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։
- Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։- Ընդհանրապես։ մարդկային կյանքի, - պատասխանեց աշակերտը՝ մի փոքր մտածելով։
-Փորձեք կռահել, - պատասխանեց ուսուցիչը խորը շունչ քաշելուց հետո՝ դիմելով լսարանին։
- Միգուցե սե՞րը, - պատասխանեց աշակերտը։
- Վատ չի հնչում,- պատասխանեց ուսուցիչը, - բայց արդյո՞ք սերն իսկապես բավարար է, - մահվան մահճում մարդը մտածի, որ ինքն իզուր չի ապրել։
-Իմ կարծիքով կյանքի իմաստը այն է, որպեսզի քեզանից հետո որևէ հետք թողես, ինչպես դուք եք թողում, ուսուցիչ, - պատասխանեց երկրորդ աշակերտը։
– եթե ես քեզ ավելի վատ ճանաչեի, կարող էի քո ասածն որպես շողոքորթություն ընդունել․․․Ուզում ես ասել, որ մարդկանց մեծ մասն իզու՞ր է ապրում, - հարցրեց ժպիտով ուսուցիչը։
- Իսկ միգուցե կարիք չկա կյանքի իմաստ փնտրելու, կյանքի իմաստը հենց կյանքն է, - խոսեց երրորդ աշակերտը։
- Բացատրիր։ ինչո՞ւ ես այդպես մտածում, - հարցրեց ուսուցիչը։
- Ես կարծում եմ, որ այս հարցի դեպքում հնարավոր չէ գտնել վերջնական և ճշգրիտ պատասխան։ Այս հարցը մարդուն գցում է տարակուսանքի մեջ։ Ինչ պատասխանել էլ գտնես, կգտնվի մեկը, որը քեզ հետ չի համաձայնվի։ Այսպիսով, ամբողջ կյանքդ կանցնի կյանքի իմաստի որոնման մեջ...
- Այսինքն, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց ժպտալով Ուսուցիչը։
- Ապրե՞լը, - հարցրեց խոսացող աշակերտը։
- Կարծում եմ ճիշտ ես, դա է պատախանը, - պատասխանեց ժպիտով ուսուցիչը և դասն ավարտվեց։
ԻՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․)
Մի օր կժպտամ, մի օր կտխրեմ,
Բայց և արդյունքում կմնամ այնպես, ինչպիսին ես կամ,
Թող ինձ պարսավեն, կամ խարազանեն,
Հոգ չի այս կյանքում կմնամ այնպես ինչպիսին ես կամ,
Քանի որ որպես հարազատ ընկեր ճանաչում եմ ես հստակությանը,
Հստակությունն է որ ստիպում է մեզ պարզ ճակատ լինել,
Եվ կյանքին նայել հստակ աչքերով,
Եվ մնալ այնպիսին, ինլպիսին մենք կանք։
***
21 րդ դար, անճարակ մի դար,
Բոլորի համար բարքեր անհամար,
Մարդիկ շատ ազդված, ինչ որ տեղ տկար,
Ամենուր կասեն 21 դար,
Օգտագործում են անտեղի բառեր,
Իրենց իսկ խոսքերն համարում ճառեր,
Ասում են թե էս դարում մարդ ինչ որ տեղ
պետք է որ ապրի և մարդավայել։
****
21 րդ դար, դու տհաս մի դար,
Դար առանց սիրո, անսիրտ ու տկար,
Դար խաբեության ու մեծ թալինի,
Մարդուն կեղեքող մի մեծ դարանի:
21 րդ դարն անկիթ է ու բիրտ,
21 րդ դարում, ու՞ր է քո գիրդ,
Այն թալանել են մանկլավիկները,
Գրպաններն տանելով թալանի բեռը։
21 դար ամենուր կեղծիք ու բանբասանքներ,
ամեն անկյունում իրենցից շատ գոհ մանր, ու միջին ու մեծ տականքներ,
Ես զարմանում են միթե այս դարն կարող է լինել այնքան ատելի,
Որ ցանկությունդ լինի, որ դառնաս քո իսկ ապագա գերեզանիդ դու գերի,
Ես ատում Էն որակը որ տեսնում եմ ամենուր,
Ես ատում մոլորակը, որ տխուր է ու անդուր,
Ես ատում էս մեր դարը տեխնոյի մեջ թաթախված,
Ես ատում եմ ճիշտը ստով մեկնաբանող երախները ժանգոտած։
Ես ատում եմ չարչի կանանց ու տղերքին ողորմելի,
Ես ատում եմ որ մեր հայը իր մեծության դարձել է ագիտակցության դաժան մի գերի,
Ես ատում են էն տականքին, որից Հայը տուժվում է,
Ես ատում եմ որ մեր Ցեղը վնասվում է էս բեռից։
***(ՍԶԱՐ) ԶԱՐՈՒՀԻ ՍԽՏՐՈՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ՈՒՂԻՆ
- Պրոֆեսոր, ասցեք ինձ։ Ի՞նչ անեմ։ Երբ գնում եմ հաճախորդի մոտ և խոսում եմ իմ ապրանքի մասին, վերջինս ընդհանրապես կարծում է, որ այն իրեն պետք չէ, - հարցնում է ուսանողը դասախոսից։
ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մի անգամ մի մարդ, քաղաքի եռուզեռից հոգնած, որոշեց հոգեպես խաղաղվել: Այդ նպատակով նա որոշեց գտնել մի հանգիստ և խաղաղ տեղ, որտեղ կարող էր մեդիտացիայով զբաղվել և ոչինչ չէր կարող շեղել իր մտքերը, և գնաց անտառ։
ԱՆՍԱՆՁ ՁԻՆ
Մի ժամանակ ապրում էր մի թագավոր, որն ուներ գեղեցիկ, բայց վայրի ձի։ Ոչ ոք չէր կարողանում ձիուն սանձել: Թագավորը հայտարարեց, որ կպարգևատրի նրան, ով կսանձի իր ձիուն։ Շատ մարդիկ, պարգևատրման մասին լսելով, փորձեցին սանձել դրան: Մարդիկ կռիվ տվեցին ձիու հետ՝ իրենց ողջ ուժերը գործադրելով, բայց ոչ ոք այդքան ուժ չունեցավ, որ հաղթեր ձիուն։ Նույնիսկ նրանցից ամենաուժեղին ձին տապալեց գետնին: Հոգնած ու հիասթափված մարդիկ նահանջեցին։
ԴՈՒՔ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՔ
Մի անգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու չորացող ծառեր, թփեր ու ծաղիկներ։ Թագավորը սկսեց հարցնել, թե ինչ է կատարվում այգում։
ԴՐՈՆԱՆ ՈՒ ԱՐՋՈՒՆԱՆ
Դրոնա անունով նետաձգության վարպետը սովորեցնում էր իր աշակերտներին նետահարել: Նա թիրախը կախեց ծառից և աշակերտներից յուրաքանչյուրին հարցրեց, թե ինչ են նրանք տեսնում:
Ի՞ՆՉ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ
Մի օր Ուսուցիչն աշակերտներից ցույց տվեց մի դատարկ թուղթ, որի մեջտեղում կար սև կետ և հարցրեց, թե ինչ են տեսնում։
ՍԱՄՈՒՐԱՅՆ ՈՒ ԹԻՐԱԽԸ
Մի երիտասարդ սամուրայ կանգնած էր՝ ձեռքին բռնած մի քանի նետ ու աղեղ և չափում էր մինչև թիրախը եղած հեռավորությունը։
ԱՌԱԿ ԹԻԹԵՌԻ ՄԱՍԻՆ
Թիթեռը նստեց բազմամյա հապալասի վրա և սկսեց հիանալ իր շրջապատում գտնվող ամեն ինչով։
ՄՈՐ ՄԱՍԻՆ
Մի անգամ հղի կնոջ որովայնում մեծանում էին երկու սաղմ։ Սաղմերից մեկը լավատես էր, մյուսը՝ վատատեսը։
ԱՂՔԱՏՆ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Մի երեկո աղքատը վերադառնում էր տուն։ Ճանապարհին սկսեց հայհոյել ճակատարին և դժգոհել։
ԴԱՏԱՐԿ ՆԱՎԱԿԸ
- Երբ երիտասարդ էի, սիրում էի նավարկել լճի վրա և ժամերով մնալ այնտեղ։ Մի օր փակ աչքերով նավակի մեջ նստած մեդիտացիա էի անում։ Գեղեցիկ գիշեր էր։ Սակայն այդ պահին ինչ-որ մի ուրիշ նավակ մոտեցավ և հարվածեց իմ նավակին: Հարվածն այնքան ուժեղ էր, որ ես ընկա ջրի մեջ։ Զայրացա, լողալով մոտեցա անծանոթ նավակին և ուզեցի հայհոյել նավակի տիրոջը, սակայն այն դատարկ էր։ Չկար մեկը, որի վրա կարողանայի թափել բարկությունս, այդ իսկ պատճառով ետ վերադարձա, նստեցի նավակիս մեջ և սկսեցի կողքից դիտարկել իմ հոգեվիճակը։ Այդ գիշեր ես ինձ ավելի լավ սկսեցի հասկանալ։ Այդ օրվանից սկսաց, երբ ինչ- որ մեկը փորձում է ինձ բարկացնել, ես միշտ մտածում եմ, որ վերջինս դատարկ նավակ է և հանգստություն եմ գտնում իմ մեջ, - պատմում էր Լին Չինը։
ՓԻՂԸ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿՈՒՄ
Հնդիկ ռաջան փադիշահին ուղարկեց, որպես ընծա, մի փիղ։ Քանի որ փղին ոչ ոք չէր տեսել, ռաջան որոշեց կատակել։ Նա փղին տարավ մութ սենյակ և առաջարկեց փադիշահին իր իմաստուն խորհրդականներին հերթով ուղարկել՝ փղին շոշափելու և իրենց կարծիքը հայտնելու համար։
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ
- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...
-
Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին Մեր կյանքի խն...
-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Վաղ առավոտյան, երբ Հինգ Շին իր աշակերտի հետ քայլում էր պարտեզում, նրանց մոտեցավ մի երիտասարդ։ Մի փոքր ամաչելով՝ ողջունեց Հինգ Շիին և նրա աշա...