Երբ Մոնթին 16 տարեկան
դարձավ, նրան խնդրեցին գրել շարադրություն այն մասին, թե ինչ է ուզում
դառնալ: Մոնթին շատ տանջվեց և շատ ժամանակ ծախսեց՝ նկարագրելու իր
երազանքը։ Նա ուզում էր անասնաբուծական տնտեսության սեփականատեր դառնալ։ Նա
յոթ էջի վրա մանրամասն նկարագրեց 200 ակր տարածքը և գծեց անհրաժեշտ
շինությունների, ձիանոցների և ճանապարհների տեղերը: Նա նույնիսկ մանրամասն
նկարագրեց իր՝ 4000 քառակուսի ոտնաչափ տարածություն ունեցող երազանքի
տունը: Հաջորդ օրը Մոնթին իր շարադրությունը տվեց ուսուցչին։
Երկու օր անց նրա ուսուցիչը վերադարձրեց շարադրությունը՝ թավ կարմիր
գույնով դրված ամենացածր գնահատականով և <<Դասից հետո ստիպված ես
մնալ>> գրությամբ։
Դասից հետո տղան, երազանքը մտքում պահելով, մոտեցավ ուսուցչին և հարցրեց, թե ինչու է նա իր շարադրությունն այդպես գնահատել:
- Նման երազանքներն անիրականալի են քեզ նման տղայի համար, նման
անասնաբուծական տնտեսություն ունենալու համար քեզ շատ մեծ գումարներ է
հարկավոր, - պատասխանեց ուսուցիչը, - Իսկ դու որքա՞ն փող ունես։ Դու շատ
աղքատ ընտանիքից ես։ Դու ոչ մի կերպ չես կարող իրականացնել քո երազանքը:
Ահա թե ինչ կասեմ քեզ։ Գնա տուն և գրիր մեկ այլ շարադրություն, որտեղ
կնկարագրես ավելի իրատեսական երազանք, այդ դեպքում միայն ես քեզ կգնահատեմ
այլ կերպ:
Տղան վերադարձավ տուն և հորից խորհուրդ հարցրեց։
- Տղա՛ս, ցավում եմ, ես չեմ կարող քեզ ոչնչով օգնել։ Կարծում եմ, որ դա
պետք է լինի միայն քո որոշումը, և դա կլինի իսկապես կարևոր որոշում:
Մոնթին մեկ շաբաթ շարունակ մտածեց իր հոր խոսքերի մասին։ Ի վերջո, նա
դպրոցում նույն շարադրությունը վերադարձրեց ուսուցչին և ասաց, որ վերջինս
կարող է իր գնահատականն իրեն պահել, ինքը կպահի իրեն իր երազանքը։
Երկար ժամանակ է անցնում, որից հետո Մոնթին արդեն ավարտել էր դպրոցը և մեծացել։ Նա այս պատմությունը պատմեց իր լսարանին և ասում․
- Ես պատմեցի ձեզ այս պատմությունը, որովհետև դուք բոլորդ նստած եք իմ
4000 քառակուսի ոտնաչափ տարածություն ունեցող տանը, որը գտնվում է իմ 200
ակր անասնաբուծական տնտեսության կենտրոնում, իսկ այդ շարադրությունը կախված
է բուխարու վերևի հատվածում՝ փայտյա շրջանակի մեջ։ Այս պատմության
ամենազավեշտալի մասն այն է, որ երկու տարի առաջ՝ ամռանը, նույն ուսուցիչը
բերեց այստեղ իր 30 աշակերտներին, և նրանք մեկ շաբաթ անցկացրեցին իմ
անասնաբուծական տնտեսության մեջ: Դուրս գալուց առաջ ուսուցիչն ինձ ասաց.
<<Լսեք Մոնթի, ես միայն հիմա կարող եմ Ձեզ ասել այդ մասին։ Երբ ես
Ձեր ուսուցիչն էի, ես մի տեսակ երազանքների գող էի։ Ես հիմա շատ եմ ցավում,
որ այն ժամանակ գողացել եմ մանկական բազմաթիվ երազանքներ։ Բայց ես շատ
ուրախ եմ, որ Դուք քաջություն գտաք պաշտպանելու ձեր երազանքը»։
Այսպիսով, մի թույլ տվեք ոչ ոքի գողանալ Ձեր երազանքները։ Ինչ էլ որ խոսան, միշտ գնացեք այնտեղ, որտեղ ուղորդում է Ձեր սիրտը։
ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԳՈՂԱՆԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ
- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...
-
Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին Մեր կյանքի խն...
-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Վաղ առավոտյան, երբ Հինգ Շին իր աշակերտի հետ քայլում էր պարտեզում, նրանց մոտեցավ մի երիտասարդ։ Մի փոքր ամաչելով՝ ողջունեց Հինգ Շիին և նրա աշա...
No comments:
Post a Comment