Մի վանական դպրոց շատ խիստ ուսուցիչ կար։
Իր աշակերտների մեջ կային երկու տղա՝ աշխատասեր Սուտան և ծույլ Բալան։
Աշխատասեր Սուտան աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ և հնազանդությամբ․
նույնիսկ հանգստանալու փոխարեն ավլում էր դպրոցի բակը, կտրում էր ավելորդ
ճյուղերը, գնում էր ջրի և մաքրում էր ուսուցչի հագուստը։ Ծույլ Բալան,
ընդհակառակը, համարվում էր ամենաթեթևամիտ և անլուրջ աշակերտը։ Դասերի
ժամանակ նա քնում էր, պատասխանում էր դասերին միայն հուշումների շնորհիվ, և
երբ բոլորը սկսում էին մաքրություն անել, նա ջանում էր թաքնվել ինչ-որ տեղ
և քնել։ Իսկ վանականների հագուստը լվանալու մասին խոսք անգամ չէր կարող
լինել։
Մի անգամ ծույլ Բալան այգում հանդիպեց աշխատասեր Սուտային և ասաց.
- Սուտա, կասես, թե ինչի է հավասար մեկին գումարած երկուսը:
- Երեք, - պատասխանեց աշխատասեր Սուտան։
- Թեպետ դու միշտ քծնում ես ուսուցչին, բայց դրա իմաստը չկա,- շարունակեց
ծույլ Բալան,- դու ոչինչ էլ չես սովորում: Մեկին գումարած երկու հավասար է
երկուսի:
Աշխատասեր Սուտան սկսեց ապացուցել, որ Բալան սխալվում
է, սակայն արդյունքում երկու տղաները սկսեցին կռվել։ Այդ պահին ուսուցիչը
տեսավ նրանց և հարցրեց, թե ինչ է պատահել։
- Ուսուցիչ, -
պատասխանեց աշխատասեր Սուտան,- Բալան ինձ հարցրեց, թե ինչքան կլինի մեկին
գումարած երկուսը: Ես պատասխանեցի, որ հավասար կլինի երեքի, իսկ նա պնդեց,
որ մեկին գումարած երկուսը հավասար է երկուսի։ Արդյունքում էլ վիճեցինք։
- Սուտան ճի՞շտ է ասում, - հարցրեց ուսուցիչը՝ խեթ նայելով ծույլ Բալային։
— Այո՛, - հաստատեց ծույլ Բալան։
Ուսուցիչը, ձեռքը վերցրեց արմավենու մի մեծ ճյուղ և սկսեց մտրակել աշխատասեր Սուտային։
-Ես ճշմարիտ եմ ասում, իմ հաշվարկը ճիշտ է։ Ինչո՞ւ եք ինձ պատժում, - սկսեց նվնվալ աշխատասեր Սուտան։
- Կան մարդիկ, ովքեր պարզապես սխալվում են, - ասաց ուսուցիչը, - և կան
նաև համառ ու ինքնահավան տգետներ։ Բայց ավելի անտանելին այն է, երբ խելացի
մարդը փորձում է վիճել նրանց հետ։ Եթե դու համոզված ես, որ ճիշտ ես, ապա
ինչո՞ւ ես վեճի մեջ բռնվում Բալայի հետ։ Ձեզանից ո՞վ է ավելի հիմար:
ԻՆՉԻ՞ Է ՀԱՎԱՍԱՐ ՄԵԿԻՆ ԳՈՒՄԱՐԱԾ ԵՐԿՈՒՍԸ
Subscribe to:
Post Comments (Atom)
ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ
- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...
-
Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին Մեր կյանքի խն...
-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Վաղ առավոտյան, երբ Հինգ Շին իր աշակերտի հետ քայլում էր պարտեզում, նրանց մոտեցավ մի երիտասարդ։ Մի փոքր ամաչելով՝ ողջունեց Հինգ Շիին և նրա աշա...
No comments:
Post a Comment