Լինգ-Չին նստած էր գետի ափին, երբ մի փիլիսոփա գիտնական մոտեցավ նրան, խոնարհվեց և հարցրեց.
-Ո՞րն է Ձեր ուսմունքի էությունը։
Լինգ-Չին նայեց նրան և ոչ մի բառ չասաց․
Փիլիսոփան մտածեց․ <<Նա շատ ծեր է և միգուցե վատ է լսում>> և բղավեց․
- Կարծես Դուք ինձ չեք լսում։ Ես ուզում եմ իմանալ Ձեր ուսմունքի էությունը։
Լինգ-Չին ծիծաղեց։
<<Տարօրինակ է, - մտածեց փիլիսոփան, - սկզբում չէր պատասխանում,
հիմա ծիծաղում է։ Միգուցե նա պարզապես ձևացնում է, որ ինձ լսում է: Բայց
քանի որ նա չպատասխանեց իմ հարցին, դա նշանակում է, որ նա ոչինչ էլ չի
լսել>>, արդյունքում գիտնականն ավելի բարձր բղավեց.
- Ես ուզում եմ իմանալ Ձեր ուսմունքի էությունը։
- Սկզբում ես պատասխանեցի լռությամբ: Բայց դուք չհասկացաք և ես ստիպված
եղա մի փոքր դիրքս զիջել։ Արդյունքում ասեցի, որ դրա իմաստը ծիծաղն է ու
ուրախությունը։ Բայց դուք նույնիսկ դա չհասկացաք: Այսպիսով ես պետք է ավելի
շատ դիրքերս զիջեմ, - ասաց Լինգ - Չին և մատով ավազի վրա գրեց
«մեդիտացիա» բառը՝ բարձրաձայնելով, որ իր ուսմունքը դա է։
- Կարո՞ղ եք Ձեր միտքը ավելի հստակ և պարզ դարձնել, - հարցրեց փիլիսոփա գիտնականը։
Արդյունքում այս անգամ Լինգ-Չին ավազի վրա մեծատառերով գրեց <<ՄԵԴԻՏԱՑԻԱ>> բառը։
Փիլիսոփան ավելի նյարդայնացավ և հարցրեց․
- Դուք ինձ ձեռք ե՞ք առնում։ Խնդրում եմ պարզաբանեք Ձեր միտքը, ես, որպես փիլիսոփայության դասախոս, ոչինչ չեմ հասկանում;
- Ինչո՞ւ Դուք ինձ անմիջապես չասացիք այդ մասին, - հարցրեց Լինգ - Չինը և
գրեց <<Միտքը չէ>> բառակապակցությունը: Պրոֆեսորը ձեռքով
հարվածեց սեփական գլխին և հեռացավ՝ առանց հրաժեշտ տալու․․․
ՄԻՏՔԸ ՉԷ
Subscribe to:
Post Comments (Atom)
ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ
- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...
-
Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին Մեր կյանքի խն...
-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Վաղ առավոտյան, երբ Հինգ Շին իր աշակերտի հետ քայլում էր պարտեզում, նրանց մոտեցավ մի երիտասարդ։ Մի փոքր ամաչելով՝ ողջունեց Հինգ Շիին և նրա աշա...
No comments:
Post a Comment