ՇԱՏ ՀԱՅՏՆԻ ԲԺԻՇԿԸ

Բժիշկ Մարկը հայտնի մասնագետ էր ուռուցքաբանության ոլորտում: Մի օր նա պատրաստվում էր մասնակցել մեկ այլ քաղաքում տեղի ունեցող շատ կարևոր գիտաժողովի, որտեղ նրան պետք է մրցանակ շնորհվեր իր կատարած բժշկական հետազոտությունների համար։ Նա շատ էր անհանգստանում, քանի որ գիտաժողովում պետք է գնահատեին իր երկար տարիների աշխատանքը։

Սակայն երկու ժամ անց թռիչքի ընթացքում ինքնաթիռը, որը պետք է նրան տաներ այդ քաղաք, ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով վթարային վայրէջք կատարեց մոտակա օդանավակայանում։ Բժիշկը վախեցավ ժամանակին տեղ չհասնելուց, այդ իսկ պատճառով մեքենա վարձեց և դրանով շարժվեց դեպի այդ քաղաքը, որտեղ պետք է անցկացվեր գիտաժողովը։

Սակայն երբ մեքենան շարժվեց, եղանակը վատացավ և սաստիկ փոթորիկ սկսվեց։ Հորդառատ անձրևի պատճառով մեքենան շարժվեց սխալ ճանապարհով և կորցրեց դեպի քաղաք տանող ուղին։

Երկու ժամ անարդյունք մեքենայով գնալուց հետո, բժիշկը հասկացավ, որ ճանփորդութունը ձախողվել է։ Նա քաղց ու ահավոր հոգնածություն զգաց, ուստի որոշեց մնալու տեղ փնտրել։ Որոշ ժամանակ անց նա վերջապես տեսավ մի փոքրիկ խարխուլ հյուղակ։ Հուսահատ դուրս եկավ մեքենայից ու թակեց դուռը։

Դուռը բացեց մի գեղեցիկ կին։ Բժիշկը բացատրեց, թե ինչ է պատահել և խնդրեց կնոջից զանգել հեռախոսով: Սակայն կինը նրան հայտնեց, որ հեռախոսակապ չկա և հրավիրեց վերջինիս ներս՝ սպասելու մինչև եղանակի լավացմանը։

Սոված, թրջված ու հոգնած բժիշկն ընդունեց նրա առաջարկն ու ներս մտավ։ Տանտիրուհին նրան տաք թեյ և ուտելիք հյուրասիրեց և ասաց, որ կարող է միանալ իր աղոթքին։ Բայց բժիշկը ժպտաց և ասաց, որ հավատում է միայն քրտնաջան աշխատանքին և հրաժարվեց աղոթել։

Սեղանի մոտ նստած և թեյ խմելով՝ բժիշկը մոմի աղոտ լույսի ներքո նայում էր, թե ինչպես է տանտիրուհին աղոթում օրորոցի կողքին կանգնած։ Բժիշկը հասկացավ, որ կինն օգնության կարիք ունի և, վերջինիս աղոթքի ավարտից հետո, հարցրեց․

- Իսկ ի՞նչ եք ուզում Աստծուց։ Իսկապե՞ս դուք կարծում եք, որ Աստված երբևէ կլսի Ձեր աղոթքները։

Իսկ հետո էլ նա հարցրեց փոքրիկ երեխայից, որը պառկած էր օրորոցում, և տան տիրուհին տխուր ժպտաց և պատասխանեց.

- Օրորոցի երեխան իմ տղան է, ով տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակից, և կա միայն մեկ բժիշկ, որի անունը Մարկ է։ Միայն նա կարող է բուժել նրան, բայց ես փող չունեմ բուժման համար և այդ բժիշկն ապրում է մեկ այլ քաղաքում։ Աստված դեռ չի պատասխանել իմ աղոթքին, բայց ես գիտեմ, որ նա կօգնի... և ոչինչ չի թուլացնի իմ հավատքը:

Լսածից ցնցված ու խոսալու ունակությունը կորցնելով՝ բժիշկ Մարկը պարզապես արտասվեց։ Նա շշնջաց.

- Աստված մեծ է…

Նա հիշեց այն ամենը, ինչ իր հետ տեղի էր ունեցել այդ օրը․ ինքնաթիռի անսարքությունը և հորդառատ անձրևը, որոնց արդյունքում մեքենան շեղվեց ճանապարհից, տեղի ունեցան միայն այն պատճառով, որ Աստված կամեցավ ոչ միայն պատասխանել տանտիրուհու աղոթքին, այլև հնարավորություն տալ բժշկին դուրս գալ նյութական աշխարհից և օգնել աղքատ դժբախտ մարդկանց, ովքեր բացի աղոթքից ոչինչ չունեն․․․

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...