ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 


Մի անգամ մի ծեր վանական եկավ Վեն-Չժիի մոտ և հարցրեց.

- Դուք շնորհ ունեք, իսկ ես հիվանդ եմ, կարո՞ղ եք ինձ բուժել:

- Նախ և առաջ խոսիր քո հիվանդության ախտանշաններից, - պատասխանեց Վեն-Չժին:

- Ցանկացած գովաբանական խոսք ես չեմ դիտարկում որպես փառք, եկեղեցում բարձրաձայնվող հայհոյանքը խայտառակություն չեմ համարում, ձեռքբերումներովս չեմ ուրախանում, իսկ կորուստներից էլ չեմ տխրում։ Կյանքին նայում եմ այնպես, ինչպես մահվանը կնայեի, հարստությանը նայում եմ նույն ձևով ինչ աղքատությանը։ Մարդկանց նայում եմ ինչպես խոզին կնայեի և ինձ էլ մյուսների պես եմ նայում։ Ես ապրում եմ իմ տանը կարծես պանդոկում ապրելուց լինեմ։ Ինձ չեն հրապուրում ոչ կոչումները, ոչ էլ պարգևատրումները, ինձ չեն վախեցնում ոչ պատիժը, ոչ էլ փրկագինը, ես չեմ փոխվում ոչ բարգավաճում, ոչ էլ անկում ապրելիս, ոչ շահույթ ստանալիս, ոչ էլ վնաս կրելիս, ինձ չի կարող ցնցել ոչ տխրությունը, ոչ էլ ուրախությունը: Այս հիվանդության պատճառով ես չեմ կարողանում ծառայել տիրոջս, շփվել հարազատներիս և ընկերներիս հետ, ղեկավարել կնոջս ու որդիներիս, հրամայել ծառաներիս և ստրուկներիս: Ի՞նչ հիվանդություն է սա: Ի՞նչպես կարող եմ սրանից բուժվել:

Վեն-Չժին հրամայեց հիվանդին կանգնել մեջքով դեպի լույսը և սկսեց զննել նրան։

- Ցանկացած գովաբանական խոսք ես չեմ դիտարկում որպես փառք, եկեղեցում բարձրաձայնվող հայհոյանքը խայտառակություն չեմ համարում, ձեռքբերումներովս չեմ ուրախանում, իսկ կորուստներից էլ չեմ տխրում․․․

- Ոհ, - բացականչեց Վեն-Չժին, - ես Ձեր սիրտն եմ տեսնում: Նրա տեղը տիեզերքում է, այն դատարկ է իմաստունի սրտի նման։ Ձեր սրտում վեց բացվածք կա, բայց յոթերորդը փակ է: Գուցե դա է պատճառը, որ դուք կարծում եք, որ իմաստնությունը հիվանդություն է: Բայց ինձ տրված չնչին շնորհով չեմ կարող Ձեզ բուժել։

No comments:

Post a Comment

ՊԱՐԶ ԿՅԱՆՔ

Գործավարը, դուրս գալով աշխատասենյակից, նայեց կայսեր՝ արևի տակ շողացող գմբեթներով պալատին և մտածեց. <<Ափսոս, որ ես թագավորական ընտանիքո...