Գյուղում մի ծերունի էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից։ Միշտ մռայլ էր, անընդհատ բողոքում էր կյանքից ու միշտ վատ տրամադրություն ուներ։
Որքան երկար էր ապրում, այնքան ավելի էր չարանում և ավելի թունավոր էին դառնում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից, քանի որ նրա դժբախտությունը դարձել էր վարակիչ։ Նրա կողքին երջանիկ լինելը անբնական ու վիրավորանքի պես բան էր դարձել։ Վերջինս դժբախտության զգացում էր առաջացնում շրջապատող մարդկանց մեջ։
Բայց մի օր, երբ ծերունին դարձավ ութսուն տարեկան, անհավատալի բան տեղի ունեցավ։ Անմիջապես հասարակության մեջ տարածվեց <<Ծերունին այսօր երջանիկ է, ոչ մի բանից չի դժգոհում, ժպտում է, նույնիսկ դեմքը թարմացել է>> լուրը։
Ամբողջ գյուղը հավաքվեց ծերունու շուրջը։
- Ի՞նչ է պատահել քեզ, - գյուղացիներից մեկը հարցրեց վերջինիս:
- Առանձնապես ոչինչ։ Ութսուն տարի ես երջանկություն էի փնտրում․ անօգուտ էր: ՀԵտո որոշեցի ապրել առանց երջանկության և պարզապես վայելել կյանքը: Այդ է պատճառը, թե ինչու եմ հիմա երջանիկ, - պատասխանեց ծերունին։
ԲԱՐՈՅԱԽՈՍԱԿԱՆԸ
Մի՛ փնտրիր երջանկություն, պարզապես վայելիր կյանքը։
ԳՅՈՒՂՈՒՄ ԱՊՐՈՂ ԾԵՐՈՒՆԻՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...

-
Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին Մեր կյանքի խն...
-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Մի աղքատ գյուղում տղա ծնվեց։ Նրա օրերը անցնում էին դատարկ և միապաղաղ գյուղի մնացած բնակիչների օրերի պես, որոնք գաղափար չունեին, թե ինչ ա...
No comments:
Post a Comment