ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆՅԱՆ #ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ



Ալեքսիս Օհանյանը ստարտափի հիմնադիր է, ծնվել է Բրուքլինում և մեծացել Մերիլենդի քաղաքամերձ բնակավայրում։ 2000թ․ Վիրջինիայի համալսարանն ավարտելուց հետո Ալեքսիսը և համահիմնադիր Ստիվ Հաֆմենը ստեղծեցին Reddit-ը՝ աշխարհի հարյուր ամենահայտնի կայքերից մեկը։ Այժմ լինելով Reddit-ի խորհրդի անդամ Ալեքսիսն իր ուշադրությունը կենտրոնացրել է Breadpig սոցիալական ձեռնարկության վրա, որտեղ հրապարակվում են աշխարհի ամենահայտնի վեբ կոմիքսները, որի ողջ հասույթն ուղղվում է բարեգործությանը։ Նախքան խորհրդատու դառնալը Ալեքսիսն աջակցել է գործարկել ճանապարհորդների համար նախատեսված hipmunk կայքը, նա ղեկավարել է դրա մարկեթինքային, հանրային կապերի և համայնքային գործառույթների գործընթացները։

Ալեքսիսը ներդրումներ է կատարում 60-ից ավել տեխնոստարտափներում և խորհրդատվություն տրամադրում։ Ալեքսիսն Արևելքում Y Combinator-ի դեսպանն է, ինչպես նաև <<Բարձրագույն հրաշալի գիտությունների ինստիտուտ>> շահույթ չհետապնդող ընկերության համահիմնադիրը։ Նա տարբեր ելույթներ է ունեցել <<TED>> և այլ հարթակներում և աշխարհի տարբեր համալսարաններում։ Նա, որպես Kiva-ի անդամ երեք ամիս կամավորական աշխատանքներ է կատարել Հայաստանում և երեք անգամ հայտնվել Ֆորբսի՝ մինչև 30 տարեկան ձեռնարկատերերի ցանկում։


No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...