ՌՈՒԹ ԲԵՅԴԵՐ ԳԻՆՍԲՈՒՐԳ #ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ , ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ


Ռութ Բեդեր Գինսբուրգը Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավոր էր, որը ԱՄՆ պատմության մեջ մնաց որպես երկրորդ կին դատավոր։
Խրախուսվելով մոր կողմից՝ նա ընդունվեց Հարվրդի իրավաբանական ինստիտուտ։ Ուսանողների թիվը ընդհանուր կազմում էր 500-ը, որից միայն 9-ն էին իգական սեռի ներկայացուցիչներ։ Այնուհետև նա տեղափոխվեց Կոլումբիայի իրավաբանական ինստիտուտ, քանի որ իր ամուսինը աշխատանքի անցավ Նյու Յորքում։ Նա առաջին կինն էր, որը մասնակցություն ունեցավ երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների օրենսդրական վերանայման գործընթացներին։ Գինսբուրգի իրավաբանական կարիերայի սկիզբը հարթ չէր, քանի որ, նա հրեա էր, կին, ինչպես նաև մանկահասակ երեխայի մայր։ Սակայն նա պայքարեց աշխատանք գտնելու համար։ Ի վերջո Գինսբուրգը դարձավ Կոլումբիայի իրավաբանական ինստիտուտի միջազգային գործընթացների գծով ծրագրի փոխտնօրեն և Շվեդիայում մշակեց գենդերային հավասարության իր հայեցակարգը։ Վերադառնալով ԱՄՆ՝ Գինսբուրգը դարձավ Ռութջերսի իրավաբանական ինստիտուտի դասախոս, մեկն այն քսան դասախոս կանանցից, որոնք դասավանդման իրավունք էին ստացել Ամերիկայում։
Գինսբուրգն իր կարիերայի մեծ մասը նվիրեց կանանց իրավունքների պաշտպանությանը՝ որպես սահմանադրական սկզբունք։ 1972թ․ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության շրջանակներում նա դարձավ Կանանց իրավունքների ծրագրի համահիմնադիրը։ 1973թ․ մինչև 1976թ․ նա ԱՄՆ Գերագույն դատարանում վիճարկեց գենդերային խտրականության վեց դեպքերը, որոնցից հինգը հաջողությամբ պսակվեցին։
2009թ․ Forbes ամսագրում նա տեղ գտավ 100 ամենահզոր կանանց շարքում:

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...