Էնդրյու Ջեքսոնը ծնվել է Կարոլինայի անտառներից մեկում տեղակայված փայտյա տնակում և որբացել 14 տարեկանում ։ Նա մեծացել է սահմանապահի ոգով և միշտ պատրաստ է եղել պաշտպանելու և պատվելու իր երկիրը։ Իր ինքնավստահության և վճռականության շնորհիվ նա գործել է որպես փաստաբան, դատավոր, կոնգրեսական, սենատոր, ազգային հերոս և դարձել Միացյալ Նահանգների յոթերորդ նախագահ։ 1812թ․ պատերազմում իր քաջագործությունների համար ստացել է Ծեր Հիկորի (ամրակուռ ծառ ԱՄՆ-ում) մականունը, որն էլ դարձավ ազգային նշանաբան։ Ջեքսոնը և իր Թենեսիի զորքերը պարտության մատնեցին բրիտանացիներին Նյու Օրլեանում՝ վերջ դնելով պատերազմին։
Էնդրյու Ջեքսոնի խոսքերը․
Քանի դեռ մեր կառավարությունը ղեկավարում է հանուն ժողովրդի բարօրության, շարժվում է նրա կամքով, պաշտպանում է մարդկանց իրավունքներն ու սեփականությունը, տալիս է մարդկանց մտքի և մամուլի ազատություն, արժե պաշտպանել այն։
Քաջ մարդը, որն անուշադիր է իր պարտականությունների նկատմամբ մի փոքր ավելի արժեքավոր է, քան վախկոտը, որը լքում է իր պետությունը վտանգի պահին։
Ես սովորել եմ հարգանքով ընդունել ուրիշների կարծիքները, բայց միշտ պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։
Յուրաքանչյուր լավ քաղաքացի հարգում և փայփայում է իր պետությունը ոչ միայն որպես արժեք, այլ՝ որպես սուրբ: Նա պատրաստ է վտանգել իր կյանքն ի պաշտպանություն իր պետության և գիտակցում է որ իր պաշտպանված լինելը կախված է միայն հենց իր կողմից ստանձնած պաշտպանությունից։
Դուք անհարմար եք զգում ձեզ իմ կողքին, ես հասկանում եմ, քանի որ դուք երբեք չեք նավարկել ինձ հետ նախկինում։
Ամենից առաջ ամենացանկալին խաղաղությունն է, բայց երբեմն պետք է հավասարաչափ արյուն թափվի՝ հանուն դրա տևական պայմանների ապահովման։
Օրհնություն ստանալը գին ունի:
Ժամանակ հատկացրե՛ք երկմտելու համար, բայց երբ ժամանակը գա գործելու, դադարեք մտածել և գործեք։
Ազատության փոթորկոտ ծովն առանց ալիքների երբեք չի լինում։
No comments:
Post a Comment