ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը։

Պաշտամունքը ներառում է ցեղի որակը, արժեքներն ու սրբությունները:



Հայրենապաշտություն
Դա նվիրական պաշտամունքն է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը եւ ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները և որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները:

Արյան պաշտամունք
Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան: Այլ խոսքով, Ցեղակրոնությունը մերժում է խառնացեղ ամուսնությունները:

Լեզվի պաշտամունք
Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է։ Այն հայից պահանջում է հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:

Զոհապաշտություն
Դա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար»:

Նախնիապաշտություն
Ցեղակրոնությունը մեծագույն վատություն է համարում հոգևոր խզումը հին ու նոր սերունդների միջեւ, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը:

Ուժապաշտություն
Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժեղներին. հաղթում է ուժեղը և ո՛չ արդարը:

Առաջնորդապաշտություն
Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաև Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտական ազգերն իրենց վերելքներն ու անկումները: Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաև Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի:

Ցեղակրոնի կարգախոսը
Լոզա՞նը- ոչ երբեք։

Լոզանի պայմանագիր
Լոզանի կոնֆերանսը միջազգային կոնֆերանսն է Մերձավոր Արևելքի հարցով, որը տեղի է ունեցել Թուրքիայի դեմ անգլո-հունական արշավանքի (1919-1922) ձախողումից հետո՝ 1922 թվականի նոյեմբերի 20-ից 1923 թվականի հուլիսի 24-ը, Լոզանում (Շվեյցարիա)։
Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, Թուրքիան, ինչպես նաև՝ դիտորդի կարգավիճակով ԱՄՆ–ն։
Խորհրդային (ռուս-ուկրաինական-վրացական) միացյալ պատվիրակությունը մասնակցել է միայն սևծովյան նեղուցների հարցի քննարկմանը։ Լոզանի կոնֆերանսը ավարտվել է մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնց մեջ ամենակարևորը Լոզանի հաշտության պայմանագիրն էր, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները։
Վերացվեցին օտարերկրացիների տնտեսական ու քաղաքական արտոնությունները Թուրքիայում, հատուկ կոնվենցիայով թույլատրվեց առևտրային ու ռազմական նավերի ելումուտը սևծովյան նեղուցներով եւ այլն։

Ցեղակրոնի հիմնարար սկզբունքները
ա) մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ եւ առաջ մենք,
բ) մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ:

Ցեղակրոնության միասնականության գրավականը
Ազգային միասնության միակ գրավականը, ըստ Ցեղակրոնության, ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական եւ քաղաքական իրենց անհատական համոզումները, միավորվում են Հայ լինելու հանգամանքով: Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն Հայ ցեղի ու Հայաստանի գալիքի՝ զոհաբերել իր ԵՍ-ը:
Եվ Ցեղակրոնությունը, որն ունի Ցեղն ամեն բանից վեր դասելու անխախտ սկզբունք, հայության տարանուն հատվածներին ու անհատ հայորդիներին պատվիրում է՝ առաջին հերթին լինե՛լ Հայ. մնա՛լ հպատակն ու մարտիկը Ցեղի, անկախ կուսակցական կամ կրոնական համոզմունքից, ընկերային դիրքից աշխարհում գտնվելու վայրից:

Նժդեհն հայության դասակարգումը՝
 Տականքը
 Ցեղը
 Ժողովուրդը

Ժողովուրդը
Հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է։ Ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի:

Ցեղը
Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում: Նա՛ է իր մեջ կրում Հայկականությունը եւ այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար անփոխարինելի է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:

Տականքը
Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. Հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:

Ցեղակրոնի գերական խնդիրը
«Այս ժողովուրդը պետք է ցեղե՛նք»:

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...