Մեկ մարդ ուներ երեք ընկեր։ Առաջին երկուսին նա շատ էր սիրում ու հարգում, իսկ երրորդին վերաբերվում էր արհամարհանքով։
Մի օր թագավորի պատգամաբերները եկավ այդ մարդու մոտ և փոխանցեց վերջինիս, որ նա շտապ պետք է ներկայանա տիրակալի առջև՝ 10 000 ոսկյա մետաղադրամ տուրքը վճարելու նպատակով։ Չունենալով նման գումար՝ նա դիմեց իր ընկերներին։
Նրա խնդրանքին առաջին ընկերն արձագանքեց այսպես.
-Բացի քեզանից ես շատ ընկերներ ունեմ և հիմա գնում եմ նրանց հետ զվարճանալու: Ահա քեզ երկու լաթի կտոր, ավելին չեմ կարող տալ։
Երկրորդ ընկերն ասաց.
-Ես ինքս վշտի մեջ եմ, բայց կարող եմ քեզ թագավորի մոտ ուղեկցել և ինձանից ավելին մի սպասիր։
Եվ միայն երրորդ ընկերը, որից ոչինչ չէր ակնկալում, ասաց.
- Այն քիչ բանի դիմաց, որ դու արել ես ինձ համար կհատուցեմ ամբողջությամբ։ Ես քեզ հետ կգամ թագավորի մոտ և կաղաչեմ նրան, որ քեզ չհանձի քո թշնամիների ձեռքը։
ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆԸ՝
Առաջին ընկերը շահույթի և հարստության հանդեպ մարդու մեջ ծնվող վնասակար կիրք է: Այն մարդուն ոչինչ չի տալիս վերնաշապիկից ու թաղման ծածկոցից բացի:
Երկրորդ ընկերը մարմնավորում է անձի հարազատներին ու ընկերներին, որոնք ուղեկցում են մարդուն մինչև գերեզման։
Իսկ երրորդ ընկերը մեր բարի գործերն են։ Հենց նրանք են դառնում մեր բարեխոսները, որոնք, Աստծո կամոք, օգնում են մեզ կյանքի և մահվան փորձությունների միջով անցնելիս։
No comments:
Post a Comment