ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐՈՎ ԼԻ ՏՈՒՓԸ

 


Մի օր մի մարդ, որի ֆինանսական ծանր վիճակում էր գտնվում, պատժեց իր երեքամյա դստերը՝ փաթեթավորման ոսկյա թղթի գլանակի օգտագործման համար։ Վերջինս այն օգտագործել էր՝ իուրբ ծննդյան ծառի տակ դրվող տուփը զարդարելու նպատակով։

Այնուամենայնիվ, փոքրիկ աղջիկը հաջորդ օրը՝ առավոտյան նվեր բերեց հորը և ասաց.

- Սա քեզ համար է, հայրիկ:

Հայրն ամաչեց իր երեկվա կոպիտ արձագանքի համար, բայց նրա զայրույթը չմեղմացավ, երբ տեսավ, որ տուփը դատարկ է։

- Դու, ինչ է, չգիտես, որ երբ ինչ-որ մեկին նվեր ես տալիս, դրա ներսում ինչ-որ բան պետք է լինի, - բղավեց հայրը նրա վրա։

- Օհ, հայրիկ, այն բոլորովին էլ դատարկ չէ, ես տուփի մեջ հազարավոր օդային համբույրներ եմ հավաքել, որոնք քեզ են ուղղված, - ասաց աղջիկն և լաց եղավ։

Հայրը ցնցվեց, գրկեց իր փոքրիկ աղջկան և ներողություն խնդրեց․․․


Կարճ ժամանակ անց դժբախտ պատահարի արդյունքում փոքրիկ աղջիկը մահացավ։

Նրա հայրը երկար տարիներ շարունակ պահում էր ոսկյա տուփն իր մահճակալի մոտ և երբ հուսահատվում էր, հիշում էր աղջկա կողմից հավաքված օդային համբույրները, որոնք իրեն էր սրտանց նվիրել դստերը։

Բարոյախոսականը

Սերն ամենաթանկ նվերն է աշխարհում, որ ստանում ենք մարդկանցից:

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...