18 ԲԱՆ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԱՆԵԼ

Դեն Վալդշմիդտը հանրաճանաչ շուկայավար է, որը կիսվել է ստորև նշված՝ բիզնեսին և ինքնակատարելագործմանը վերաբերող 18 ոչ սովորական գաղափարներով․




1. ձեր բիզնես պլանն երբեք մի հիմնեք միայն այն ենթադրության վրա, որ բախտը ձեզ կժպտալ:
2. Երբեք թույլ մի տվեք ձեզ փչացնել ձեր իսկ տրամադրությունը:
3. Երբեք մի դադարեք անհանգստանալ մանրամասների և ժամկետների շուրջ:
4. Երբեք մի ուրախացեք ուրիշի պարտությամբ։
5. Երբեք մի դադարեք սովորել, լսել և առաջնորդել ուրիշներին:
6. Երբեք մի մոռացեք երախտապարտ լինել նրանց, ովքեր օգնել են ձեզ՝ ձեր ուղին հարթելիս:
7. Երբեք թույլ մի տվեք, որ ընդմիջումը վերածվի շղթայական ալարկոտության:
8. Երբեք խույս մի տվեք ձեզ սպասվող մարտից:
9. Երբեք մի վիճեք, եթե վեճն արժանի չէ ուշադրության:
10. Երբեք հետ մի կանգնեք այն ճանապարհից, որով նպատակ ունեք ընթանալու:
11. Երբեք մի վերածեք սայթաքումը մեծ սխալի:
12. Երբեք մի մոռացեք ձեր ծագումը:
13. Երբեք թույլ մի տվեք, որ հպարտությունը խանգարի ձեզ օգնություն խնդրելիս:
14. Երբեք մի նսեմացրեք ձեր արժեքը մանրուքների շուրջ վիճաբանելիս, նույնիսկ եթե վիճաբանության առիթը դուք չեք հանդիսացել։
15. Երբեք այնքան մի կենտրոնացեք ձեր սեփական գործերի վրա, որ մոռանաք բարի խոսքեր ասել ձեր շրջապատին:
16. Երբեք մի դադարեք հավատալ, որ դուք կարող եք անել որևէ բան:
17. Երբեք թույլ մի տվեք, որ իշխանությունը և փողն իշխեն ձեր միտքը:
18. Երբեք թույլ մի տվեք, որ վախի զգացումը ձեզ տանի ավելի հեշտ ճանապարհներով։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...