10 ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՀԱՋՈՂԱԿ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ



1. Նրանք էքստրավերտ են։
Մենք ապրում ենք ինտրովերտների և կրթահեն մարդանց ոսկե դարում: Դու՞ք իսկապես հավատում ե՞ք, որ որ Լարի Փեյջը, Բիլ Գեյթսը կամ Ուորեն Բաֆեթը էքստրավերտ են: Այն միտքը, որ ընկերության ղեկավարը պետք է լինի ռոք աստղ և հանդիսանա առաջնորդության խթան, ոչ այլ ինչ է, քան առասպել:

2. Նրանք ինչ-որ կերպ արտոնյալ են։
Առաջնորդները երկնքից չեն հայտնվում իրենց հարմարավետ աշխատասենյակներում։ Նրանցից շատերը սկսում են զրոյից և տքնաջան աշխատում են։ Այո, ոմանք ծնվում են հարուստ ընտանիքներում, բայց ոչ՝ մեծամասնությունը։ Երբ կյանքը նրանց առաջ խոչընդոտներ է ստեղծում, նրանք դրանք դարձնում են նորանոր հնարավորություններ։



3. Նրանք ակտիվ են սոցիալական ցանցերում:
ԱՄՆ-ի լավագույն 500 ընկերությունների ղեկավարների մեծամասնությունն ընդհանրապես չկա սոցիալական ցանցերում, իսկ գտնվողներն էլ բավականին հազվադեպ են գրառումներ անում: Բոլոր գործադիր տնօրենները չափազանց զբաղված են իրենց ընկերությունների ղեկավարմամբ, որպեսզի իրենց ժամանակն անցկացնեն սոցիալական ցանցերում:

4. Նրանք մշակում են իրենց անձնական ապրանքանիշերը։
Իրական ղեկավարները հետաքրքրված չեն իրենց անձնական ապրանքանիշերի գովազդային մշակմամբ և նրանք միշտ այդպիսի գործերը երկրորդ պլան են մղում։ Քանի որ գիտակցում են, որ ինքնագովազդով անձնամբ զբաղվելը կխլի իրենց իսկ գործունեության՝ ավելի լուրջ հարցերով զբաղվելու ժամանակը։

5. Նրանք բազմակողմանի զարգացած են:
Սա տարածված ամենաթյուր կարծիք է։ Իրականում հաջողակ ձեռնարկատերերի մեծ մասը բացառիկ տաղանդ ունեն միայն մեկ ոլորտում: Օր․՝ Մարկ Ցուկերբերգը և Բիլ Գեյթսը ծրագրավորողներ են։ Ուորեն Բաֆեթն ու Չարլզ Շվաբը փայլուն ֆինանսիստներ են։ Իհարկե, յուրաքանչյուր գործադիր տնօրեն ունի նաև լավ բիզնես հմտություններ, բայց դա հենց քվանտային ֆիզիկան չէ:

6. Նրանք ունեն բարձր էմոցիոնալ ինտելեկտ։
Սա, հավանաբար, մեր ժամանակների ամենահայտնի առասպելական միտքն է, ըստ որի՝ ղեկավարման հաջողությունը կախված է անհատի էմոցիոնալ ինտելեկտից: Սա ոչ միայն հերքվել է կատարված հետազոտությունների արդյունքում, այլև նույնիսկ պարզ չէ, թե ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ էմոցիոնալ ինտելեկտի բարձր գնահատականը բիզնեսի ղեկավարման վրա:

7. Նրանք շատ բիզնես գրքեր են կարդում։
Հաջողակ գործադիր տնօրենների մեծ մասը կարդացած անհատներ են, բայց նրանք չեն կարդում գրքեր հաջողության և կարիերայի զարգացման մասին: Փոխարենը նրանք հակված են կարդալ դասական գրականություն, գիտաֆանտաստիկա, փիլիսոփայություն, կենսագրականներ և հայտնի ընկերությունների պատմությունները:

8. Նրանք դրական են մտածում։
Կան և լավատես և վատատես ղեկավարներ: Գլխավորն այն է, որ նրանք իրատեսական են։ Նրանք չափազանց շատ ժամանակ չեն ծախսում անհանգստանալու այն մասին, թե ինչ է կատարվում իրենց շրջապատում: Նրանք հակված են վստահելու իրենց ներքին ձայնին, որն օգնում է նրանց խելացի որոշումներ կայացնել: Ընդհանուր առմամբ, դրականի վրա կենտրոնանալը կարող է օգտակար լինել, բայց դա կարող է նաև հանգեցնել ինքնախաբեության և ուտոպիստական գաղափարների, որոնք կարող են նրանց հետ պահել նորանոր հաջողություններից:

9. Նրանց առօրյա սովորություններն ու հակվածությունները մեծ դեր են խաղում նրանց հաջողության մեջ։
Յուրաքանչյուր հաջողակ գործադիր տնօրեն քրտնաջան է աշխատում և յուրովի է մոտենում խնդիրների լուծմանը: Չեն կարող լինել երկու նմանատիպ ղեկավարներ։ Բայց ավելի կարևորն այն է, որ նրանք բոլորն էլ չափազանց արդյունավետ կերպով են կառավարում իրենց առաջնահերթությունները։ Անձնական սովորությունները մարդկանց հաջողակ չեն դարձնում: Հաջողությունը գալիս է տքնաջան և լավ կատարված աշխատանքի շնորհիվ։

10. Նրանք հիանալի հաղորդակցվողներ են։
Որոշ առաջնորդներ խուսափում են շփումներից, իսկ մյուսները չափազանց շփվող են: Այնուամենայնիվ, արդյունավետ հաղորդակցությունը սահմանափակվում է վերջիններիս աշխատողների, հաճախորդների և ներդրողների շրջանակով: Նրանց համար զանգվածային նամակներին պատասխանելը և առցանց հանդիպումները այնքան էլ կարևոր չեն լինում:

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...