ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՁԵՐ ՆԵՐԱՇԽԱՐՀԻՆ

- Մի անգամ ես անցնում էի Շանշենի խորը առվակով և դիտում էի, թե ինչպես է փոխադրողը վարում լաստանավը։ Նա այնքան հմտորեն էր վարում, որ ինձ թվաց, թե նա մարդ չէ, այլ՝ ամենակարող Աստված։ Ես վերջինիս հարցրեցի, թե արդյոք հնարավոր է սովորել այդպես կառավարել լաստանավը: Նա պատասխանեց, որ հնարավոր է, եթե մարդը լավ լողորդ է և ջրասուզակ, ապա միանգամից կհասնի կատարելության։ կարո՞ղ եք բացատրել, թե ինչ իմաստ կա նրա խոսքերի մեջ, - մի օր Յան Հոյը հարցրեց Կոնֆուցիուսին։

- Լավ լողորդներն արագ են սովորում կառավարել նավը, քանի որ չեն վախենում ջրից։ Նրանց համար ծովը նման է ցամաքի, իսկ նավով շուռ գալը նույնն է, ինչ գյուղացին ընկնի թամբից, իսկ հետո էլ վեր բարձրանա։ Ջուրը բարձրացնում և իջեցնում է նրանց, իսկ նրանք հնազանդվում են ալիքներին, չեն վախենում նրանցից ու գիտեն, որ ինչ էլ որ լինի, նրանք միշտ էլ կարող են ջրի երես բարձրանալ՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։
Պատկերացրեք, որ նետաձգության մրցույթ է ընթանում։ Բոլորն ուզում են ցույց տալ իրենց ներուժը։ Եթե պարգևն արծաթե գավաթ է, ապա նետաձիգները կկրակեն իրենց ուժերի ներածին չափով, իսկ եթե գավաթը ոսկուց է, ապա վերջիններս կկորցնեն իրենց գլուխները և կկրակեն կույրի պես։ Ինչո՞ւ նույն մարդիկ տարբեր կերպ իրենց կդրսևորեն: Շատ պարզ է, երբ վերջիններս մտածում են թանկարժեք վարձատրության մասին, ձեռքերը չեն ենթարկվում։ Արվեստը երկու դեպքերում էլ նույնը կլինի, բայց երկրորդի դեպքում ուշադրությունը կկենտրոնացվի արտաքին իրերի վրա։ Արտաքին իրերին ուշադրություն դարձնողը չի կարող ներքուստ հմուտ դառնալ, - պատասխանեց Կոնֆուցիուսը։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԾՈՎԸ


Մի աղքատ գյուղում տղա ծնվեց։ Նրա օրերը անցնում էին դատարկ և միապաղաղ գյուղի մնացած բնակիչների օրերի պես, որոնք գաղափար չունեին, թե ինչ անել կյանքի հետ։ Մի օր տղան երազում ծով տեսավ: Գյուղացիներից ոչ ոք ծով չէր տեսել, ուստի ոչ ոք չկարողացավ հաստատել, որ աշխարհում ինչ-որ տեղ ծով կա։

Երբ տղան հայտարարեց, որ պատրաստվում է շարժվել դեպի ծովը, մնացած գյուղի բնակիչները նրան խելագար անվանեցին։ Բայց նա, չնայած այդպիսի արձագանքի, ճանապարհ ընկավ և հայտնվեց չորս ճանապարհները հատող խաչմերուկում։ Նա ընտրեց ուղիղ ճանապարհը և մի քանի օր անց հասավ մեկ այլ գյուղ, որի բնակիչները հանգիստ ու բարեկեցիկ կյանք էին վարում։ Երբ երիտասարդն ասաց այդ գյուղի բնակիչներին, որ ինքը երազում է ծով տեսնել, տեղի բնակիչներն ասացին, որ վերջինս անիմաստ ժամանակ է վատնում և դրա փոխարեն ավելի լավ է մնա իրենց գյուղում ու ամենքի պես երջանիկ ապրի։

Արդյունքում տղան մի քանի տարի ապրեց բարեկեցիկ կյանքով, սակայն մի գիշեր նորից մտածեց և հիշեց իր անկատար երազանքի մասին։ Երիտասարդը որոշեց լքել գյուղը և նորից ճանապարհ ընկավ։ Բոլորին հրաժեշտ տալուց հետո նա վերադարձավ խաչմերուկ ու այս անգամ ընտրեց երկրորդ ճանապարհը։ Նա երկար քայլեց և հասավ մի մեծ քաղաքի։ Այն իրեն հիացրեց և, տեսնելով քաղաքի բազմացանությունն ու տեսարանների առատությունը, որոշեց մնալ։ Այնտեղ նա ուսում ստացավ, վայելեց կյանքը և վերջ ի վերջո մոռացավ իր ճամփորդության նպատակի մասին։

Մի քանի տարի անց նա կրկին մտածեց, որ եթե չիրագործի իր երազանքը, ապա իր կյանքն անիմաստ վատնած կլինի։

Նա վերադարձավ իրեն ծանոթ խաչմերուկ և ընտրեց երրորդ ճանապարհը, որն իրեն տարավ դեպի անտառ։ Անտառում՝ բացատի կողքին նկատեց մի խրճիթ։ Խրճիթի տան տիրուհին գեղեցիկ կին էր և կախում էր լվացված շորերը։ Վերջինս, նրան տեսնելով, հրավիրեց իր հետ ապրելու, քանի որ ամուսինը գնացել էր պատերազմի և չէր վերադարձել։ Ճամփորդը համաձայնվեց և մնաց այդտեղ։

Երկար տարիներ նրանք երջանիկ ապրեցին, երեխաներ ունեցան ու մեծացրեցին, բայց ծերացած ճամփորդի միտքը դեռ չէր մոռացել ծով տեսնելու երազանքի մասին։ Արդյունքում նա թողեց իր ընտանիքը և կրկին վերադարձավ խաչմերուկ և բռնեց չորրորդ ուղին, որը շատ զառիթափ և քարքարոտ ճանապարհ էր։ Այս անգամ ճամփորդը շատ դժվար էր առաջ շարժվում և վախենում էր հյուծվելուց։

Հասնելով մի լեռան՝ որոշեց բարձրանալ այն հույսով, որ գոնե հեռվից կարող է տեսնել իր երազանքը՝ ծովը: Մի քանի ժամ անց նա իր վերջին ուժերով բարձրացավ լեռան գագաթը։ Վերևում կանգնած նա տեսավ իրեն ծանոթ խաչմերուկը իր չորս ուղիներով․ գյուղը, որտեղ բնակիչները բարեկեցիկ կյանք էին վարում, մեծ քաղաքը, որտեղ վայելել էր լիությունն ու բազմազանությունը, կնոջ խրճիթը, որի հետ նա շատ երջանիկ տարիներ էր անցկացրել: Իսկ ավելի հեռվում՝ հորիզոնում երևաց անծայրածիր ծովը։ Ծերունին սկսեց լաց լինել, քանի որ հասկացավ, որ չորս ուղիներն էլ շարժվել են դեպի ծովը, սակայն վերջինս այդպես այնտեղ չի հասել։

ԺԱՄԱՆԱԿԻ ԳԻՆԸ

Մի կին քայլում էր Փարիզի փողոցներից մեկով, երբ նկատեց Պիկասոյին սրճարաններից մեկում՝ սեղանի մոտ նկարելիս: Նա հարցրեց Պիկասոյին, թե արդյոք իրեն կարող է նկարել վճարովի:

Պիկասոն համաձայնեց։ Արդյունքում մի քանի րոպե անց կնոջ էսքիզը պատրաստ էր։

- Որքա՞ն պետք է Ձեզ վճարեմ, - հարցրեց կինը։

- Հինգ հազար ֆրանկ, - պատասխանեց Պիկասոն։

- Բայց նկարելու համար ձեզանից պահանջվեց ընդամենը երեք րոպե, - հարգալից նշեց պատվիրատուն՝ նայելով Պիկասոյին:

- Ոչ,- պատասխանեց Պիկասոն,- դա խլեց իմ ամբողջ կյանքը:

ՄԻՏՔԸ ՉԷ

Լինգ-Չին նստած էր գետի ափին, երբ մի փիլիսոփա գիտնական մոտեցավ նրան, խոնարհվեց և հարցրեց.

-Ո՞րն է Ձեր ուսմունքի էությունը։

Լինգ-Չին նայեց նրան և ոչ մի բառ չասաց․

Փիլիսոփան մտածեց․ <<Նա շատ ծեր է և միգուցե վատ է լսում>> և բղավեց․

- Կարծես Դուք ինձ չեք լսում։ Ես ուզում եմ իմանալ Ձեր ուսմունքի էությունը։

Լինգ-Չին ծիծաղեց։

<<Տարօրինակ է, - մտածեց փիլիսոփան, - սկզբում չէր պատասխանում, հիմա ծիծաղում է։ Միգուցե նա պարզապես ձևացնում է, որ ինձ լսում է: Բայց քանի որ նա չպատասխանեց իմ հարցին, դա նշանակում է, որ նա ոչինչ էլ չի լսել>>, արդյունքում գիտնականն ավելի բարձր բղավեց.

- Ես ուզում եմ իմանալ Ձեր ուսմունքի էությունը։

- Սկզբում ես պատասխանեցի լռությամբ: Բայց դուք չհասկացաք և ես ստիպված եղա մի փոքր դիրքս զիջել։ Արդյունքում ասեցի, որ դրա իմաստը ծիծաղն է ու ուրախությունը։ Բայց դուք նույնիսկ դա չհասկացաք: Այսպիսով ես պետք է ավելի շատ դիրքերս զիջեմ, - ասաց Լինգ - Չին և մատով ավազի վրա գրեց «մեդիտացիա» բառը՝ բարձրաձայնելով, որ իր ուսմունքը դա է։

- Կարո՞ղ եք Ձեր միտքը ավելի հստակ և պարզ դարձնել, - հարցրեց փիլիսոփա գիտնականը։

Արդյունքում այս անգամ Լինգ-Չին ավազի վրա մեծատառերով գրեց <<ՄԵԴԻՏԱՑԻԱ>> բառը։

Փիլիսոփան ավելի նյարդայնացավ և հարցրեց․

- Դուք ինձ ձեռք ե՞ք առնում։ Խնդրում եմ պարզաբանեք Ձեր միտքը, ես, որպես փիլիսոփայության դասախոս, ոչինչ չեմ հասկանում;

- Ինչո՞ւ Դուք ինձ անմիջապես չասացիք այդ մասին, - հարցրեց Լինգ - Չինը և գրեց <<Միտքը չէ>> բառակապակցությունը: Պրոֆեսորը ձեռքով հարվածեց սեփական գլխին և հեռացավ՝ առանց հրաժեշտ տալու․․․

ՀԱՐՈՒՍՏ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ

Մի անգամ ամուսինը կնոջն ասաց․

- Ես շատ կաշխատեմ և մի օր մենք անպայման կհարստանանք։

- Մենք արդեն հարուստ ենք, սիրելիս, չէ որ մենք միասին ենք։ Մի օր մենք փող էլ կունենանք, - պատասխանեց կինը։

ՇԱՏ ՀԱՅՏՆԻ ԲԺԻՇԿԸ

Բժիշկ Մարկը հայտնի մասնագետ էր ուռուցքաբանության ոլորտում: Մի օր նա պատրաստվում էր մասնակցել մեկ այլ քաղաքում տեղի ունեցող շատ կարևոր գիտաժողովի, որտեղ նրան պետք է մրցանակ շնորհվեր իր կատարած բժշկական հետազոտությունների համար։ Նա շատ էր անհանգստանում, քանի որ գիտաժողովում պետք է գնահատեին իր երկար տարիների աշխատանքը։

Սակայն երկու ժամ անց թռիչքի ընթացքում ինքնաթիռը, որը պետք է նրան տաներ այդ քաղաք, ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով վթարային վայրէջք կատարեց մոտակա օդանավակայանում։ Բժիշկը վախեցավ ժամանակին տեղ չհասնելուց, այդ իսկ պատճառով մեքենա վարձեց և դրանով շարժվեց դեպի այդ քաղաքը, որտեղ պետք է անցկացվեր գիտաժողովը։

Սակայն երբ մեքենան շարժվեց, եղանակը վատացավ և սաստիկ փոթորիկ սկսվեց։ Հորդառատ անձրևի պատճառով մեքենան շարժվեց սխալ ճանապարհով և կորցրեց դեպի քաղաք տանող ուղին։

Երկու ժամ անարդյունք մեքենայով գնալուց հետո, բժիշկը հասկացավ, որ ճանփորդութունը ձախողվել է։ Նա քաղց ու ահավոր հոգնածություն զգաց, ուստի որոշեց մնալու տեղ փնտրել։ Որոշ ժամանակ անց նա վերջապես տեսավ մի փոքրիկ խարխուլ հյուղակ։ Հուսահատ դուրս եկավ մեքենայից ու թակեց դուռը։

Դուռը բացեց մի գեղեցիկ կին։ Բժիշկը բացատրեց, թե ինչ է պատահել և խնդրեց կնոջից զանգել հեռախոսով: Սակայն կինը նրան հայտնեց, որ հեռախոսակապ չկա և հրավիրեց վերջինիս ներս՝ սպասելու մինչև եղանակի լավացմանը։

Սոված, թրջված ու հոգնած բժիշկն ընդունեց նրա առաջարկն ու ներս մտավ։ Տանտիրուհին նրան տաք թեյ և ուտելիք հյուրասիրեց և ասաց, որ կարող է միանալ իր աղոթքին։ Բայց բժիշկը ժպտաց և ասաց, որ հավատում է միայն քրտնաջան աշխատանքին և հրաժարվեց աղոթել։

Սեղանի մոտ նստած և թեյ խմելով՝ բժիշկը մոմի աղոտ լույսի ներքո նայում էր, թե ինչպես է տանտիրուհին աղոթում օրորոցի կողքին կանգնած։ Բժիշկը հասկացավ, որ կինն օգնության կարիք ունի և, վերջինիս աղոթքի ավարտից հետո, հարցրեց․

- Իսկ ի՞նչ եք ուզում Աստծուց։ Իսկապե՞ս դուք կարծում եք, որ Աստված երբևէ կլսի Ձեր աղոթքները։

Իսկ հետո էլ նա հարցրեց փոքրիկ երեխայից, որը պառկած էր օրորոցում, և տան տիրուհին տխուր ժպտաց և պատասխանեց.

- Օրորոցի երեխան իմ տղան է, ով տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակից, և կա միայն մեկ բժիշկ, որի անունը Մարկ է։ Միայն նա կարող է բուժել նրան, բայց ես փող չունեմ բուժման համար և այդ բժիշկն ապրում է մեկ այլ քաղաքում։ Աստված դեռ չի պատասխանել իմ աղոթքին, բայց ես գիտեմ, որ նա կօգնի... և ոչինչ չի թուլացնի իմ հավատքը:

Լսածից ցնցված ու խոսալու ունակությունը կորցնելով՝ բժիշկ Մարկը պարզապես արտասվեց։ Նա շշնջաց.

- Աստված մեծ է…

Նա հիշեց այն ամենը, ինչ իր հետ տեղի էր ունեցել այդ օրը․ ինքնաթիռի անսարքությունը և հորդառատ անձրևը, որոնց արդյունքում մեքենան շեղվեց ճանապարհից, տեղի ունեցան միայն այն պատճառով, որ Աստված կամեցավ ոչ միայն պատասխանել տանտիրուհու աղոթքին, այլև հնարավորություն տալ բժշկին դուրս գալ նյութական աշխարհից և օգնել աղքատ դժբախտ մարդկանց, ովքեր բացի աղոթքից ոչինչ չունեն․․․

ԱՌԱԿ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 


Մեկ մարդ ուներ երեք ընկեր։ Առաջին երկուսին նա շատ էր սիրում ու հարգում, իսկ երրորդին վերաբերվում էր արհամարհանքով։

Մի օր թագավորի պատգամաբերները եկավ այդ մարդու մոտ և փոխանցեց վերջինիս, որ նա շտապ պետք է ներկայանա տիրակալի առջև՝ 10 000 ոսկյա մետաղադրամ տուրքը վճարելու նպատակով։ Չունենալով նման գումար՝ նա դիմեց իր ընկերներին։

Նրա խնդրանքին առաջին ընկերն արձագանքեց այսպես.

-Բացի քեզանից ես շատ ընկերներ ունեմ և հիմա գնում եմ նրանց հետ զվարճանալու: Ահա քեզ երկու լաթի կտոր, ավելին չեմ կարող տալ։

Երկրորդ ընկերն ասաց.

-Ես ինքս վշտի մեջ եմ, բայց կարող եմ քեզ թագավորի մոտ ուղեկցել և ինձանից ավելին մի սպասիր։

Եվ միայն երրորդ ընկերը, որից ոչինչ չէր ակնկալում, ասաց.

- Այն քիչ բանի դիմաց, որ դու արել ես ինձ համար կհատուցեմ ամբողջությամբ։ Ես քեզ հետ կգամ թագավորի մոտ և կաղաչեմ նրան, որ քեզ չհանձի քո թշնամիների ձեռքը։

ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆԸ՝

Առաջին ընկերը շահույթի և հարստության հանդեպ մարդու մեջ ծնվող վնասակար կիրք է: Այն մարդուն ոչինչ չի տալիս վերնաշապիկից ու թաղման ծածկոցից բացի:

Երկրորդ ընկերը մարմնավորում է անձի հարազատներին ու ընկերներին, որոնք ուղեկցում են մարդուն մինչև գերեզման։

Իսկ երրորդ ընկերը մեր բարի գործերն են։ Հենց նրանք են դառնում մեր բարեխոսները, որոնք, Աստծո կամոք, օգնում են մեզ կյանքի և մահվան փորձությունների միջով անցնելիս։

ԻՆՉԻ՞ Է ՀԱՎԱՍԱՐ ՄԵԿԻՆ ԳՈՒՄԱՐԱԾ ԵՐԿՈՒՍԸ


Մի վանական դպրոց շատ խիստ ուսուցիչ կար։

Իր աշակերտների մեջ կային երկու տղա՝ աշխատասեր Սուտան և ծույլ Բալան։ Աշխատասեր Սուտան աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ և հնազանդությամբ․ նույնիսկ հանգստանալու փոխարեն ավլում էր դպրոցի բակը, կտրում էր ավելորդ ճյուղերը, գնում էր ջրի և մաքրում էր ուսուցչի հագուստը։ Ծույլ Բալան, ընդհակառակը, համարվում էր ամենաթեթևամիտ և անլուրջ աշակերտը։ Դասերի ժամանակ նա քնում էր, պատասխանում էր դասերին միայն հուշումների շնորհիվ, և երբ բոլորը սկսում էին մաքրություն անել, նա ջանում էր թաքնվել ինչ-որ տեղ և քնել։ Իսկ վանականների հագուստը լվանալու մասին խոսք անգամ չէր կարող լինել։

Մի անգամ ծույլ Բալան այգում հանդիպեց աշխատասեր Սուտային և ասաց.

- Սուտա, կասես, թե ինչի է հավասար մեկին գումարած երկուսը:

- Երեք, - պատասխանեց աշխատասեր Սուտան։

- Թեպետ դու միշտ քծնում ես ուսուցչին, բայց դրա իմաստը չկա,- շարունակեց ծույլ Բալան,- դու ոչինչ էլ չես սովորում: Մեկին գումարած երկու հավասար է երկուսի:

Աշխատասեր Սուտան սկսեց ապացուցել, որ Բալան սխալվում է, սակայն արդյունքում երկու տղաները սկսեցին կռվել։ Այդ պահին ուսուցիչը տեսավ նրանց և հարցրեց, թե ինչ է պատահել։

- Ուսուցիչ, - պատասխանեց աշխատասեր Սուտան,- Բալան ինձ հարցրեց, թե ինչքան կլինի մեկին գումարած երկուսը: Ես պատասխանեցի, որ հավասար կլինի երեքի, իսկ նա պնդեց, որ մեկին գումարած երկուսը հավասար է երկուսի։ Արդյունքում էլ վիճեցինք։

- Սուտան ճի՞շտ է ասում, - հարցրեց ուսուցիչը՝ խեթ նայելով ծույլ Բալային։

— Այո՛, - հաստատեց ծույլ Բալան։

Ուսուցիչը, ձեռքը վերցրեց արմավենու մի մեծ ճյուղ և սկսեց մտրակել աշխատասեր Սուտային։

-Ես ճշմարիտ եմ ասում, իմ հաշվարկը ճիշտ է։ Ինչո՞ւ եք ինձ պատժում, - սկսեց նվնվալ աշխատասեր Սուտան։

- Կան մարդիկ, ովքեր պարզապես սխալվում են, - ​​ասաց ուսուցիչը, - և կան նաև համառ ու ինքնահավան տգետներ։ Բայց ավելի անտանելին այն է, երբ խելացի մարդը փորձում է վիճել նրանց հետ։ Եթե դու համոզված ես, որ ճիշտ ես, ապա ինչո՞ւ ես վեճի մեջ բռնվում Բալայի հետ։ Ձեզանից ո՞վ է ավելի հիմար:

ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԳՈՂԱՆԱՆ


Երբ Մոնթին 16 տարեկան դարձավ, նրան խնդրեցին գրել շարադրություն այն մասին, թե ինչ է ուզում դառնալ: Մոնթին շատ տանջվեց և շատ ժամանակ ծախսեց՝ նկարագրելու իր երազանքը։ Նա ուզում էր անասնաբուծական տնտեսության սեփականատեր դառնալ։ Նա յոթ էջի վրա մանրամասն նկարագրեց 200 ակր տարածքը և գծեց անհրաժեշտ շինությունների, ձիանոցների և ճանապարհների տեղերը: Նա նույնիսկ մանրամասն նկարագրեց իր՝ 4000 քառակուսի ոտնաչափ տարածություն ունեցող երազանքի տունը: Հաջորդ օրը Մոնթին իր շարադրությունը տվեց ուսուցչին։

Երկու օր անց նրա ուսուցիչը վերադարձրեց շարադրությունը՝ թավ կարմիր գույնով դրված ամենացածր գնահատականով և <<Դասից հետո ստիպված ես մնալ>> գրությամբ։

Դասից հետո տղան, երազանքը մտքում պահելով, մոտեցավ ուսուցչին և հարցրեց, թե ինչու է նա իր շարադրությունն այդպես գնահատել:

- Նման երազանքներն անիրականալի են քեզ նման տղայի համար, նման անասնաբուծական տնտեսություն ունենալու համար քեզ շատ մեծ գումարներ է հարկավոր, - պատասխանեց ուսուցիչը, - Իսկ դու որքա՞ն փող ունես։ Դու շատ աղքատ ընտանիքից ես։ Դու ոչ մի կերպ չես կարող իրականացնել քո երազանքը: Ահա թե ինչ կասեմ քեզ։ Գնա տուն և գրիր մեկ այլ շարադրություն, որտեղ կնկարագրես ավելի իրատեսական երազանք, այդ դեպքում միայն ես քեզ կգնահատեմ այլ կերպ:

Տղան վերադարձավ տուն և հորից խորհուրդ հարցրեց։

- Տղա՛ս, ցավում եմ, ես չեմ կարող քեզ ոչնչով օգնել։ Կարծում եմ, որ դա պետք է լինի միայն քո որոշումը, և դա կլինի իսկապես կարևոր որոշում:

Մոնթին մեկ շաբաթ շարունակ մտածեց իր հոր խոսքերի մասին։ Ի վերջո, նա դպրոցում նույն շարադրությունը վերադարձրեց ուսուցչին և ասաց, որ վերջինս կարող է իր գնահատականն իրեն պահել, ինքը կպահի իրեն իր երազանքը։

Երկար ժամանակ է անցնում, որից հետո Մոնթին արդեն ավարտել էր դպրոցը և մեծացել։ Նա այս պատմությունը պատմեց իր լսարանին և ասում․

- Ես պատմեցի ձեզ այս պատմությունը, որովհետև դուք բոլորդ նստած եք իմ 4000 քառակուսի ոտնաչափ տարածություն ունեցող տանը, որը գտնվում է իմ 200 ակր անասնաբուծական տնտեսության կենտրոնում, իսկ այդ շարադրությունը կախված է բուխարու վերևի հատվածում՝ փայտյա շրջանակի մեջ։ Այս պատմության ամենազավեշտալի մասն այն է, որ երկու տարի առաջ՝ ամռանը, նույն ուսուցիչը բերեց այստեղ իր 30 աշակերտներին, և նրանք մեկ շաբաթ անցկացրեցին իմ անասնաբուծական տնտեսության մեջ: Դուրս գալուց առաջ ուսուցիչն ինձ ասաց. <<Լսեք Մոնթի, ես միայն հիմա կարող եմ Ձեզ ասել այդ մասին։ Երբ ես Ձեր ուսուցիչն էի, ես մի տեսակ երազանքների գող էի։ Ես հիմա շատ եմ ցավում, որ այն ժամանակ գողացել եմ մանկական բազմաթիվ երազանքներ։ Բայց ես շատ ուրախ եմ, որ Դուք քաջություն գտաք պաշտպանելու ձեր երազանքը»։
Այսպիսով, մի թույլ տվեք ոչ ոքի գողանալ Ձեր երազանքները։ Ինչ էլ որ խոսան, միշտ գնացեք այնտեղ, որտեղ ուղորդում է Ձեր սիրտը։


ՆԱՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԻՆ

Մի օր մի մարդ նավով ճանապարհորդում էր։ Նա նայեց ծովին և տեսավ դուրս ցցված մի շարք մեծ ու փոքր ստորջրյա ժայռեր։ Հետո նա հարցրեց նավապետին.

- Ինչպե՞ս եք կարողանում անցնել այդքան ժայռերի միջով՝ առանց նավը վնասելու: Դուք պետք է որ քաջածանոթ լինեք տեղանքին:

- Ոչ, - պատասխանեց նավապետը, - ես քաջածանոթ չեմ տեղանքին, բայց գիտեմ, թե որտեղ է ջրի մակարդակը բարձր և անվտանգ նավի համար:

ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆԸ՝

Նույն կերպ և մենք լողում և անցնում ենք կյանքի ուղիով, որը լի է գայթակղություններով: Եվ երջանիկ է նա, ով գիտի նավարկման ուղին։

ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 


Մի անգամ մի ծեր վանական եկավ Վեն-Չժիի մոտ և հարցրեց.

- Դուք շնորհ ունեք, իսկ ես հիվանդ եմ, կարո՞ղ եք ինձ բուժել:

- Նախ և առաջ խոսիր քո հիվանդության ախտանշաններից, - պատասխանեց Վեն-Չժին:

- Ցանկացած գովաբանական խոսք ես չեմ դիտարկում որպես փառք, եկեղեցում բարձրաձայնվող հայհոյանքը խայտառակություն չեմ համարում, ձեռքբերումներովս չեմ ուրախանում, իսկ կորուստներից էլ չեմ տխրում։ Կյանքին նայում եմ այնպես, ինչպես մահվանը կնայեի, հարստությանը նայում եմ նույն ձևով ինչ աղքատությանը։ Մարդկանց նայում եմ ինչպես խոզին կնայեի և ինձ էլ մյուսների պես եմ նայում։ Ես ապրում եմ իմ տանը կարծես պանդոկում ապրելուց լինեմ։ Ինձ չեն հրապուրում ոչ կոչումները, ոչ էլ պարգևատրումները, ինձ չեն վախեցնում ոչ պատիժը, ոչ էլ փրկագինը, ես չեմ փոխվում ոչ բարգավաճում, ոչ էլ անկում ապրելիս, ոչ շահույթ ստանալիս, ոչ էլ վնաս կրելիս, ինձ չի կարող ցնցել ոչ տխրությունը, ոչ էլ ուրախությունը: Այս հիվանդության պատճառով ես չեմ կարողանում ծառայել տիրոջս, շփվել հարազատներիս և ընկերներիս հետ, ղեկավարել կնոջս ու որդիներիս, հրամայել ծառաներիս և ստրուկներիս: Ի՞նչ հիվանդություն է սա: Ի՞նչպես կարող եմ սրանից բուժվել:

Վեն-Չժին հրամայեց հիվանդին կանգնել մեջքով դեպի լույսը և սկսեց զննել նրան։

- Ցանկացած գովաբանական խոսք ես չեմ դիտարկում որպես փառք, եկեղեցում բարձրաձայնվող հայհոյանքը խայտառակություն չեմ համարում, ձեռքբերումներովս չեմ ուրախանում, իսկ կորուստներից էլ չեմ տխրում․․․

- Ոհ, - բացականչեց Վեն-Չժին, - ես Ձեր սիրտն եմ տեսնում: Նրա տեղը տիեզերքում է, այն դատարկ է իմաստունի սրտի նման։ Ձեր սրտում վեց բացվածք կա, բայց յոթերորդը փակ է: Գուցե դա է պատճառը, որ դուք կարծում եք, որ իմաստնությունը հիվանդություն է: Բայց ինձ տրված չնչին շնորհով չեմ կարող Ձեզ բուժել։

ԹՌՉՈՒՆԸ

Ծառի վրա նստած թռչունը երբեք չի վախենում, որ ճյուղը կկոտրվի․ նա վստահում է ոչ թե ճյուղին, այլ իր թևերին: Միշտ հավատացեք ինքներդ ձեզ:

ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․

Երջանիկ լինելու համար ձեռքերդ զբաղեցրու աշխատանքով, սիրտդ՝ սիրով, միտքդ՝ նպատակասլացությամբ, հիշողությունդ՝ օգտակար գիտելիքներով, իսկ ապագադ՝ հույսով։

ԱՅՆ ԻՆՉ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ Է․․․



Փալեսին հարցրեցին.

-Ի՞նչն է ամենաընդհանրական բանը մարդկության համար։

Փալեսը պատասխանեց.

- Հույսը, որովհետև եթե ցանկացած մարդ ոչինչ չունենա, այն կունենա։

ԱՌԱԿ ԱՌ ԱՍՏՎԱԾ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԻ ՄԱՍԻՆ․․․․






Մի մարդ եկավ երեցի մոտ և ասաց.

- Ես կցանկանայի սիրել Աստծուն, սովորեցրեք ինձ:

Երեցը պատասխանեց.

- Նախ և առաջ ասա ինձ, դու նախկինում որևէ մեկին սիրե՞լ ես:

Մարդն ասաց.

- Ինձ չեն հետաքրքրում աշխարհիկ բաները՝ սերը կամ նման այլ բաները: Ես ուզում եմ մոտենալ Աստծուն:

Երեցը նորից կրկնեց.

«Նորից հիշիր, արդյոք սիրել ես գոնե մեկ կնոջ, գոնե մեկ երեխայի, գոնե որևէ մեկի:

Մարդը պատասխանեց.

- Ես արդեն ասացի, ես կրոնապաշտ մարդ եմ, ոչ թե սովորական աշխարհիկ մարդ: Ինձ միայն Աստծուն տանող ճանապարհն է հետաքրքրում։

- Անհնարին է. նախ և առաջ պետք է ինչ-որ մեկին սիրել, - ասաց երեցը: Սա կլինի քո առաջին քայլը: Դու հարցնում ես բարձրունքի մասին, բայց ինքդ նույնիսկ ոտք չես դրել առաջին աստիճանի վրա։ Գնա և գոնե ինչ որ մեկին սիրիր:

ԱՅՍՏԵՂ ԲՈԼՈՐԸ ՈՏԱԲՈԲԻԿ ԵՆ․․․


Խոշոր ձեռնարկատերը, որը զբաղվում էր կոշիկի արտադրությամբ, որոշեց ընդլայնել իր արտադրական շուկան։ Դրա համար նա երկու փորձագետ ուղարկեց աֆրիկյան երկրներ, որպեսզի ուսումնասիրեն շուկան և տան անհրաժեշտ եզրակացություններ։

Որոշ ժամանակ անց առաջին փորձագետից ֆաքս են ստանում․ <<Շտապում եմ տեղեկացնել, որ շուկան անհույս է։ Այստեղ բոլորը ոտաբոբիկ են քայլում>> գրությամբ։

Դրան հաջորդում է երկրորդ փորձագետի ֆաքսը. << Շտապում եմ տեղեկացնել, որ շուկան պարզապես հիանալի վիճակում է գտնվում: Այստեղ բոլորը ոտաբոբիկ են քայլում>> գրությամբ։

ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ՍՏՐՈՒԿԸ


Տիրոջ կողմից դաժան վերաբերմունքի արժանացած մի ստրուկ փախնում է անտառ։ Այնտեղ նա հանդիպում է առյուծի, որը ցավից մռնչում է թաթի մեջ խրված փշի պատճառով։ Ստրուկը քաջությամբ առաջ է գնում և առյուծի թաթից հանում է փուշը։ Առյուծը առանց նրան վնասելու հեռանում է։

Մի քանի օր անց ստրուկի տերը որսի է գալիս անտառ և շատ կենդանիներ է բռնում ու գցում վանդակը։ Ստրուկին նկատում են տիրոջ աշխատողները, բռնում են նրան և բերում փոքրոգի տիրոջ մոտ։ Տերը պատվիրում է վերջինիս գցել առյուծի վանդակը։

Ստրուկը վանդակում հասկանում է, որ դա նույն առյուծն է, որին օգնել էր։ Արդյունքում ազատ է արձակում և առյուծին և մնացած բենդանիներին։

Բարոյախրատականը․

Կարևոր է օգնել մարդկանց, որոնք կարիքի մեջ են, քանի որ միայն դրա դիմաց ենք պարգևատրվում ի վերուստ։

ՀԻՄԱՐ ԱՎԱՆԱԿԸ


Ամեն օր վաճառականը, ավանակն աղի պարկերով բարձելով, գնում է շուկա առևտուր անելու:

Ճանապարհին նրանք անցնում են առվակի կողքով։

Մի օր ավանակը իջնում է առվակի մեջ, և աղի պարկը կիսով չափ ընկղմվում է ջրի մեջ։ Աղի մի մասը լուծվում է, և բեռը բավականին թեթևանում է տեղափոխելու համար: Ավանակը շատ է ուրախանում։

Այսպիսով, ավանակը սկսում է ամեն օր նույն հնարքը գործածել։

Վաճառականը հասկանում է ավանակի խորամանկությունը և որոշում է դաս տալ վերջինիս։ Հաջորդ օրը նա բամբակով լի պարկերով է բարձում ավանակը։

Ավանակը կրկին բանեցնում է նույն հնարքը՝ հուսալով, որ բամբակով լի պարկերը կթեթևանան։

Սակայն թրջված բամբակը շատ է ծանրանում և ավանակը այդ բեռը հազիվ է կարողանում հասցնել շուկա։

Այդ օրվանից սկսած ավանակն այլևս առվակ չի իջնում, և վաճառականն ուրախանում է։

Բարոյախոսականը․

Խորամանկ քայլերը միշտ չէ, որ արդարացվում են, քանի որ ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս։

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ



Մի օր աղքատությունն ու հարստությունը մոտեցան մի մարդու և հարցրեցին․

- Մեզանից ո՞վ է ավելի գրավիչ:

Մարդը տարակուսանքի մեջ ընկավ․ <<Եթե ասեմ, որ աղքատությունն ավելի գրավիչ է, հարստությունը կարող է զայրանալ և հեռանալ: Իսկ եթե ասեմ, որ հարստությունն ավելի գրավիչ է, աղքատությունը կբարկանա և կանիծի ինձ։>> և ասաց․

- Մինչ դուք կանգնած եք, ես լուծում չեմ գտնում։ Ինձ անհրաժեշտ է, որ դուք քայլեք։

Այսպիսով, աղքատությունն ու հարստությունը սկսեցին պտտվել տարածքով մեկ: Մարդը նայեց նրանց և ասաց.

- Դու, աղքատություն, թիկունքից հիանալի տեսք ունես: Իսկ դու, հարստություն, լավ տեսք ունես առջևից։

ԳՅՈՒՂՈՒՄ ԱՊՐՈՂ ԾԵՐՈՒՆԻՆ



Գյուղում մի ծերունի էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից։ Միշտ մռայլ էր, անընդհատ բողոքում էր կյանքից ու միշտ վատ տրամադրություն ուներ։

Որքան երկար էր ապրում, այնքան ավելի էր չարանում և ավելի թունավոր էին դառնում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից, քանի որ նրա դժբախտությունը դարձել էր վարակիչ։ Նրա կողքին երջանիկ լինելը անբնական ու վիրավորանքի պես բան էր դարձել։ Վերջինս դժբախտության զգացում էր առաջացնում շրջապատող մարդկանց մեջ։

Բայց մի օր, երբ ծերունին դարձավ ութսուն տարեկան, անհավատալի բան տեղի ունեցավ։ Անմիջապես հասարակության մեջ տարածվեց <<Ծերունին այսօր երջանիկ է, ոչ մի բանից չի դժգոհում, ժպտում է, նույնիսկ դեմքը թարմացել է>> լուրը։

Ամբողջ գյուղը հավաքվեց ծերունու շուրջը։

- Ի՞նչ է պատահել քեզ, - գյուղացիներից մեկը հարցրեց վերջինիս:

- Առանձնապես ոչինչ։ Ութսուն տարի ես երջանկություն էի փնտրում․ անօգուտ էր: ՀԵտո որոշեցի ապրել առանց երջանկության և պարզապես վայելել կյանքը: Այդ է պատճառը, թե ինչու եմ հիմա երջանիկ, - պատասխանեց ծերունին։

ԲԱՐՈՅԱԽՈՍԱԿԱՆԸ

Մի՛ փնտրիր երջանկություն, պարզապես վայելիր կյանքը։

ԱԳԱՀ ԱՌՅՈՒԾԸ


Անտանելի շոգ օր էր, և առյուծը շատ քաղցած էր:

Նա դուրս եկավ իր որջից և ամենուրեք փնտրեց ուտելիք։ Նա գտավ միայն մի փոքր նապաստակի։ Նա բռնեց նապաստակին և մտածեց․ <<Այս նապաստակը չի կարող հագեցնել իմ քաղցը>>:

Երբ առյուծն ուզեց սպանել նապաստակին, մի եղնիկ վազեց իր կողքով։ Այդ պահին առյուծը մտածեց․ <<Այս փոքրիկ նապաստակն ուտելու փոխարեն, կարող եմ ուտել այն մեծ եղնիկին>>։

Արդյունքում նապաստակին բաց թողեց և վազեց եղնիկի հետևից։ Բայց եղնիկը անհետացավ։ Առյուծն այդժամ զղջաց, որ նապաստակին բաց էր թողել։

Բարոյախոսականը

Գնահատեք Ձեր ունեցածը, այլապես կկորցնեք ամենը, ինչ ունեք։

ԴԻՏԱՐԿՈՒՄ

Գարնանային մի օր թոռնիկն ու իր պապը մոլախոտները դուրս էին հանում հողից։ Հանկարծ թոռնիկը հարցրեց.

- Պապի՛կ, ինչո՞ւ են մեր կողմից չցանված մոլախոտերն այդքան լավ աճում, մինչդեռ մեր տնկիները պահանջում են մեծ ուշադրություն, խնամք և քրտնաջան աշխատանք:

-Թոռնիկս,- ասաց պապը,- քո աչքաբացության շնորհիվ հենց նոր քեզ համար կարևոր բացահայտում արեցիր։ Հիշիր, այն ինչ մարդու համար իսկապես արժեքավոր է և նշանակալից, մեծ ջանք է պահանջում, մինչդեռ կյանքում այն, ինչ վնասակար է ու ավելորդ, զարգանում է մոլախոտի պես և տարածվում․․․

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ․․․

 



- Որքանո՞վ է ճիշտ այն միտքը, որ փողով երջանկություն չես կարող գնել, - հարցրեց մի օր աշակերտն ուսուցչին։


- Փողով կարելի է մահճակալ գնել, բայց՝ ոչ նինջ, սնունդ գնել, բայց ոչ՝ ախորժակ, դեղամիջոցներ, բայց ոչ՝ առողջություն, ծառաներ, բայց ոչ՝ ընկերներ, կանանց, բայց ոչ՝ սեր, տուն, բայց ոչ՝ ջերմություն, զվարճանք, բայց ոչ՝ ուրախություն, կրթություն, բայց ոչ՝ խելացիություն... Ցավալիորեն այս ցանկն այսքանով չի ավարտվում․․․, - հառաչանքով պատասխանեց ուսուցիչը։

Ի՞ՆՉ Է ԻԿԻԳԱՅԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ԱՅՆ

 


ՏԵՂԸ․․․

 


ԿԵՆՍԱԿԵՐՊԻ 30 ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ


 

ՁՄԵՐՈՒԿԸ


 

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՈՐԴՈՒՆ





ՑՈՒՐՏ ՕՐԸ

 


ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 13 ԿՈՆՈՆՆԵՐԸ

 



ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ , ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ ԲԵՆՋԱՄԻՆ ֆՐԱՆԿԼԻՆ

Ամերիկացի տպագրիչ, հրատարակիչ, հեղինակ, գյուտարար, գիտնական և դիվանագետ Բենջամին Ֆրանկլինը հայտնի է Մեծ Բրիտանիայից Ամերիկայի գաղութների աջատման և անկախության հռչակագրի կազման գործում իր մեծ դերակատարությամբ։ Ֆրանկլինը շարունակել է ջանքեր գործադրել որպես գյուտարար և գիտնական իր ողջ դիվանագիտական կարիերայի ընթացքում։ Վերջինիս գյուտերից են՝ վառարանը, երկֆոկալ ակնոցները և շանթարգելը։ Նա առաջինն էր, որը ԱՄՆ-ում հիմնեց այնպիսի հանրային ծառայություններ, ինչպիսիք են՝ հրշեջ վարչություն, գրադարան և ակադեմիա։ Իր հիմնած ակադեմիան ներկայումս հայտնի է որպես Փենսիլվանիայի համալսարան։

Նա որպես պատվիրակ հանդես է եկել Երկրորդ մայրացամաքային կոնգրեսում, այնուհետև մեկնել է Ֆրանսիա՝ հայցելու ֆինանսական օգնություն պատերազմող գաղութների համար։ Ֆրանկլինը նաև այն ընտրված դիվանագետներից մեկն էր, որը, խաղաղություն հաստատելու նպատակով, պատերազմից հետո բանակցել է Մեծ Բրիտանիայի հետ, որի արդյունքում նա գործանականում հասել է ԱՄՆ Սահմանադրության ընդունման արդյունքին։

Բենջամին Ֆրանկլինի խոսքերը․

Կորցրած ժամանակը այլևս ետ չես բերի:

Իմաստության դռները երբեք չեն փակվում:

Տունը տուն չէ, եթե այնտեղ չկա սնունդ և ջերմություն մտքի, ինչպես նաև մարմնի համար:

Երբեք չի կարող լինել լավ պատերազմ կամ վատ խաղաղություն:

Պետք է ոչ միայն հաշիվ տան յուրաքանչյուր արտահայտած ավելորդ բառի համար , այլ նաև անընդունելի լռության համար։

Ամբողջ մարդկությունը բաժանված է երեք դասի՝ անշարժ, շարժական և գործող։

Այս աշխարհում ոչնչի մասին հստակ հնարավոր չէ խոսալ, բացի՝ մահից և հարկերից։

Քսան տարեկանում մարդը ուժեղ է կամքով, երեսունում՝ խելքով, իսկ քառասունում՝ դատողությամբ։

Նա, ով ապրում է հույսով, ծոմապահությամբ էլ կմեռնի:

Դանդաղ ընտրիր ընկերոջդ և առավել դանդաղ փոխիր նրան:

Կես ճշմարտությունը հաճախ մեծ սուտ է:

Մարդը չի տիրում հարստությանը, վերջինս է նրան կառավարում։

Դժգոհ մարդը հեշտ չի գտնի իր տեղն այս կյանքում։

Կյանքի ՈՂԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ նրանում է, որ մենք շատ արագ ենք ծերանում, սակայն իմաստնություն ենք ձեռք բերում շատ ուշ:

Հիշեք, որ ժամանակը փող է:

Լավ արվածն ավելի լավ է, քան՝ լավ ասվածը:

Բառերը կարող են ցույց տալ մարդու խելքը, սակայն միայն գործողություններն են ցույց տալիս դրա բովանդակությունը։

Ամեն ինչ ժամանակ է պահանջում. մեծ շտապողականությունը կարող է հանգել մեծ կորուստների։

Երջանկությունը մտքի, խոսքի և գործողությունների ներդաշնակության մեջ է։

ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻԻ ՄՏՔԵՐԸ #ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ , ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ


Վախկոտն անկարող է արտահայտել իր սերը, դա միայն խիզախների առավելությունն է։

Բարյացակամությունը հագուստ չէ, որը կարելի է, ըստ ցանկության, հանել կամ հագնել: Այն պետք որ առկա լինի մարդու սրտի մեջ և դառնա իր էության անբաժանելի մասը:

Իմ համեստ կարծիքով չարի հետ չհամագործակցելը նույնչափ պարտավորեցնող է, որքան և համագործակցելը՝ բարու հետ։

Մարդը միայն իր մտքերի արդյունքն է: Ինչ մտածում է, այն էլ դառնում է։

Բռնության դեմ պայքարն իմ հավատքի առաջին և դավանանքի վերջին հոդվածն է։

Փառքը նպատակին հասնելու փորձերի մեջ է, այլ ոչ թե՝ դրա վերջնակետի։

Իշխանության հասնում են վախի տարածմամբ կամ սիրո դրսևորմամբ։ Սիրո դրսևորման վրա հիմնված իշխանությունը հազար անգամ ավելի արդյունավետ է և կայուն։

Մեկ ունցիա կատարած գործը հավասարազոր է տոննաներ կշռող քարոզի:

Այն պահին, երբ ստրուկը որոշում է ազատություն ձեռք բերել, նրա կապանքները արձակվում են: Նա ազատում է իրեն և դրանով իսկ ճանապարհ է ցույց տալիս ուրիշներին։ Ազատությունն ու ստրկությունը հոգեվիճակներ են։

Սերը երբեք չի պահանջում փոխադարձություն: Սեր նույնիսկ երբ տառապանքի է ենթարկում, երբեք չի նեղանում, երբեք ինքն իրենից վրեժ չի լուծում:


ՌՈՒԹ ԲԵՅԴԵՐ ԳԻՆՍԲՈՒՐԳ #ԼԱՎԱԳՈՒՅՆՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ , ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ


Ռութ Բեդեր Գինսբուրգը Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավոր էր, որը ԱՄՆ պատմության մեջ մնաց որպես երկրորդ կին դատավոր։
Խրախուսվելով մոր կողմից՝ նա ընդունվեց Հարվրդի իրավաբանական ինստիտուտ։ Ուսանողների թիվը ընդհանուր կազմում էր 500-ը, որից միայն 9-ն էին իգական սեռի ներկայացուցիչներ։ Այնուհետև նա տեղափոխվեց Կոլումբիայի իրավաբանական ինստիտուտ, քանի որ իր ամուսինը աշխատանքի անցավ Նյու Յորքում։ Նա առաջին կինն էր, որը մասնակցություն ունեցավ երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների օրենսդրական վերանայման գործընթացներին։ Գինսբուրգի իրավաբանական կարիերայի սկիզբը հարթ չէր, քանի որ, նա հրեա էր, կին, ինչպես նաև մանկահասակ երեխայի մայր։ Սակայն նա պայքարեց աշխատանք գտնելու համար։ Ի վերջո Գինսբուրգը դարձավ Կոլումբիայի իրավաբանական ինստիտուտի միջազգային գործընթացների գծով ծրագրի փոխտնօրեն և Շվեդիայում մշակեց գենդերային հավասարության իր հայեցակարգը։ Վերադառնալով ԱՄՆ՝ Գինսբուրգը դարձավ Ռութջերսի իրավաբանական ինստիտուտի դասախոս, մեկն այն քսան դասախոս կանանցից, որոնք դասավանդման իրավունք էին ստացել Ամերիկայում։
Գինսբուրգն իր կարիերայի մեծ մասը նվիրեց կանանց իրավունքների պաշտպանությանը՝ որպես սահմանադրական սկզբունք։ 1972թ․ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության շրջանակներում նա դարձավ Կանանց իրավունքների ծրագրի համահիմնադիրը։ 1973թ․ մինչև 1976թ․ նա ԱՄՆ Գերագույն դատարանում վիճարկեց գենդերային խտրականության վեց դեպքերը, որոնցից հինգը հաջողությամբ պսակվեցին։
2009թ․ Forbes ամսագրում նա տեղ գտավ 100 ամենահզոր կանանց շարքում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ #ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ

 

Գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ․ Այվազյանների ընտանիքում։ Գեղանկարչությամբ նա զբաղվել է Ղրիմում և գեղանկարչության ուսում ստացել Ռուսաստանում։ Նա նաև իր ուսումը շարունակել է Եվրոպայում։ Նրա եղբայրը եղել է Վենետիկի հայկական եկեղեցու արքեպիսկոպոսը, որին նա այցելել է Եվրոպայում կրթություն ստանալիս և սովորել հայկական արվեստը։ 1950թ․ նա ստացել է համաշխարհային ճանաչում և բազուն մրցանակներ։ 1865թ․ Ֆեդոսյա քաղաքում բացել է իր ստուդիան։

Այվազովսկին հայտնի է իր՝ <<Իններորդ ալիքը>>, <<Նավաբեկությունը>>, <<Փոթորիկը>> և այլ գեղանկարներով։ Այվազովսկին երբեք չի արել էսքիզներ։ Իր ողջ կյանքի ընթացքում նա նկարել է 6000 գեղանկար, իրականացրել է 55 անհատական ցուցադրություններ և մասնակցել այլ միջազգային ցուցադրությունների։ Նրա ամենահայտնի հայկական գործերից են <<Արարատյան դաշտավայրում>>, <<Հայ ժողովրդի մկրտությունը>>, <<Երդում ավարայրի ճակատամարտից առաջ>> և այլ գեղանկարներ։

Բացի իր գեղանկարչության կարիերային, Ռուսաստանում նա նաև ստանձնել է մի շարք բարձր պաշտոններ։

Նա մահացել է 1900թ․ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...