ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ




Ուժեղ ղեկավարներն ունենում են իրենց տեսլականը, լինում են նորարար և կարողանում են ներգործել իրենց թիմակիցների վրա՝ դժվար պահերին նրանց աջակցելով: Լավ ղեկավարումն իր մեջ ներառում է առաջ շարժվելու և զարգացման ու բարգավաճման նոր հնարավորություններ գտնելու ունակություններ:

Վատ ղեկավարները սովորաբար լինում են կարծրամիտ, կենտրոնացված են լինում աշխատանքի վայրում կարծրատիպերի պաշտպանության վրա և հակված լինում մնալ իրենց տրված հարմարավետության գոտիներում: Ստատիկ մնալու այս մոտեցումը կարող էր ընդունելի ղեկավարման մոդել լինել 20 տարի առաջ, բայց այսօրվա արագընթաց զարգացող աշխարհում դա այլևս տարբերակ չէ: Այսօր փոփոխությունների չգնալը նշանակում է սրընթաց հետաճ ապրել:

Ուժեղ ղեկավարները կարողանում են ճկուն գտնվել և դրսևորվել տարբեր ձևերով, մինչդեռ վատ ղեկավարները սովորաբար շատ ընդհանրություններ են ունեն: Այնուամենայնիվ, կան նաև բազմաթիվ հակադրություններ։ Վատ ղեկավարումը կարող է գնահատվել նաև դրական, օրինակ հետևյալ ձևակերպմամբ՝ «Նա այնքան հիանալի տղա է, երբեք որևէ մեկի համար խնդիր չի ստեղծում և պարզապես թույլ է տալիս մեզ մեր աշխատանքը կատարել»:

Նման ղեկավարը կարող է լինել կամ պատվիրակության լավ խաղակից, կամ էլ պարզապես առճակատման համար թույլ ստամոքս ունեցող անձ։ Թեև ժամանակավոր լուծում տալը ևս արդյունավետ ղեկավարման կարևոր մաս է կազմում:

Որոշ վատ ղեկավարներ խուսափում են այն ամենից, ինչը կարող է առաջ բերել տարաձայնություններ: Արդյունքում խնդրին դիմակայելու անկարողությունը հաճախ հանգեցնում է դրա տարածմանը և ավելի մեծ, զգալի երկարաժամկետ վնասների պատճառ է դառնում:

Առճակատումից խուսափելու մեկ այլ բավականին տարածված մեթոդն այն է, երբ թույլ ղեկավարներն օգտագործում են իրենց ձեռքի տակ գտնվող ենթականերին իրենց իսկ <<կեղտոտ>> աշխատանքը կատարելու նպատակով: Դա սովորաբար պայմանավորված է նրանով, որ նման ղեկավարները չափազանց մտահոգված են լինում իրենց հեղինակությամբ։ Այդպիսի ղեկավարները հակված են մեղադրելու և հաշվետվություն պահանջելու բոլորից, բայց ոչ՝ հենց իրենցից։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...