ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ 7 ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1.Կազմակերպչական հմտություններ


Յուրաքանչյուր հաջողակ մարդ նաև հաջողակ կազմակերպիչ է։ Առանց դրա հաջողության հասնելու ճանապարհ չկա։ Լավ կազմակերպիչը շրջապատված է մարդկանցով, որոնք վստահում են նրան, քանի որ նա պատասխանատվություն են վերցնում և լավ է կանխատեսում հետագա իրադարձությունները, դասակարգում է առաջադրանքներն ըստ առաջնահերթության և գտնում է ցանկացած խնդրի լուծման եղանակները:

2. Բանակցային հմտություններ

Հաջողակ մարդիկ ունեն լավ բանակցային հմտություններ, այդ է պատճառը, որ նրանք համոզիչ և վստահելի են թվում: Ոչ բոլորն են ծնված բանակցելու բնատուր տաղանդով, բայց բոլորը կարող են զարգացնել այս հմտությունը: Այս հմտությունն օգտակար է ունենալ ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում։ Ձեր աշխատանքը կդառնա ավելի հեշտ, իսկ կյանքն՝ ավելի հաճելի։ Այնուամենայնիվ, այս հմտությունը զարգացնելու համար դուք պետք է շատ տքնաջան աշխատեք: Ինչպես հայտնի է, մարդիկ այսօր ավելի քիչ են հաղորդակցվում միմյանց հետ, ինչը նշանակում է, որ այս ոլորտում դժվարությունները շատ ավելի հաճախ կարող են առաջանալ։

3. Հաղորդակցման հմտություններ

Անկախ ձեր աշխատանքի և հասարակական կարգավիճակի դիրքից գործընկերների կամ հաճախորդների հետ շփումներից խուսափելը տարբերակ չէ: Դուք պետք է կարողանաք շփման եզրեր գտնել նույնիսկ դժկամ և քննադատաբար ձեզ մոտեցող ​​մարդկանց հետ։ Սա բավականին դժվար է, հատկապես, երբ դուք նյարդայնանում եք ամեն մի մանրուքից: Այնուամենայնիվ, հաջողակ մարդը պետք է կարողանա զսպել իրեն և կապ պահպանել այն մարդկանց հետ, որոնց բացարձակապես չի հավանում։

4. Ուրիշների զգացմունքները հասկանալու ունակություն

Շատ կարևոր հմտություն է, հատկապես եթե դուք աշխատում եք թիմում։ Դուք պետք է հասկանաք շրջապատի մարդկանց հուզական վիճակը, նրանց խնդիրները և հաճախ կարեկցեք նրանց: Եթե ​​ցանկանում եք ունենալ գերազանց թիմ, պետք է յուրաքանչյուր թիմի անդամին հասկանալ ոչ միայն մասնագիտական, այլև նաև հուզական տեսանկյունից: Առանց այս հմտության հնարավոր է աշխատել թիմով, բայց այն ունենալու դեպքում աշխատանքը շատ ավելի արդյունավետ կդառնա։ Դուք կարող եք սկսել զարգացնել այս հմտությունը ցանկացած պահի։ Պարզապես սկսեք ձեզ դնել դիմացի մարդու տեղը, խնդրին նայեք նրա տեսանկյունից:

5. Վերլուծական հմտություններ

Հաջողակ մարդիկ ունենում են խնդիրների լուծմանը վերլուծական ​​մտածողությամբ մոտենալու ունակություն։ Այդպիսի դեպքերում նրանք իրենց զերծ են պահում հուզականությամբ խնդրին մոտենալուց։ Օգտագործելով վերլուծական ​​մտածողությունը՝ դուք կարող եք շատ ավելի արագ և ավելի որակով լուծել բարդ և վիճելի հարցերը: Երբ խոսքը վերաբերում է ձեր գործին, կլինեն պահեր, երբ դժվար կլինի օբյեկտիվ դատողությամբ շարժվելը, այնուամենայնիվ որոշումները պետք է լիովին արդարացված լինեն:

6. Ուշադրության պահպանում

Ձեր ուշադրությունը միաժամանակ մի կենտրոնացրեք բազմաթիվ խնդիրների վրա, թեև երբեմն դա անհրաժեշտ է լինում: Երկարաժամկետ նպատակներին հասնելու համար դուք պետք է կարողանաք յուրաքանչյուր խնդրին առանձին և հիմնարար լուծում տալ։ Ամենօրյա խնդիրների պատճառով մարդիկ հաճախ շեղվում են իրենց առաջ դրված նպատակներից։ Անընդունելի է նման դեպքերում սպիտակ դրոշ բարձրացնելը։ Երբ դուք սահմանել եք նպատակներին հասնելու ձեր ուղին, հավատարիմ մնացեք դրան:

7. Թիմային աշխատանքի հմտություններ

Պաշտոններից մեծ մասը զբաղեցնելու դեպքում, նման հմտություն ունենալն ամենաարժեքավորը: Թիմում լավ աշխատելն իսկապես արվեստ է, սակայն այն հասանելի չէ այն մարդկանց, որոնք կարծում են, որ իրենք ամենինչում լավագույն են։ Օգտակար կլինի օբյեկտիվորեն գնահատել ձեր իսկ ունակություններն ու հմտությունները: Հաջողության ճանապարհին դուք չեք կարող անտեսել ուրիշների կողմից ձեզ մեկնած օգնությունը։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...