ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 6 ՕՐԵՆՔՆԵՐԸ


 1. Սթիվ Թեյլորի օրենք 

Ձեր գործողությունների հերթականությունը մեծամասամբ ազդում է ձեր արդյունավետության վրա: Մի զբաղվեք ամենօրյա գործերով, եթե այդ պահին լի եք էներգիայով, կենսունակությամբ, ինչպես նաև ունեք ստեղծագործելու հսկայական ցանկություն: Անմիջապես սկսեք աշխատել ձեր մեծ նախագծերի վրա: Ի հակադրություն դրան, երբ ձեր էներգիան սպառվում է, փորձեք կենտրոնանալ ինչ-որ ձանձրալի, միապաղաղ և անհետաքրքիր ամենօրյա գործի վրա, օրինակ՝ դասավորեք փաստաթղթերի կույտը կամ կատարեք այլ նմանատիպ աշխատանքներ: 

2. Լճացման օրենք 

Երբ որոշակի արդյունքների եք հասնում արդյունավետության աճի տեմպը նվազում է: Երբ ձգտում ունեք իրականացնելու ձեր նպատակը և հատկապես սկզբնական փուլում ինչ-որ բան սկսում է հաջողություն ունենալ, այդ պահին շատ կարևոր է չհանձնվելը։ Եթե դադարեք գործել կամ որոշեք ընդմիջել, ձեր արդյունավետությունն անմիջապես կսկսի նվազել: Նախկին արդյունքներին վերադառնալը շատ դժվար կլինի։ Ուստի մի սպասեք վերջին պահին, ավելի լավ է քայլ առ քայլ անընդհատ շարժվեք առաջ։ Այդ դեպքում արդյունավետության և մոտիվացիայի մեծ անկում չեք գրանցի։ 


3. Հենրի Լաբուրեի օրենք


Յուրաքանչյուր մարդ ունի բնական հակվածություն, տաղանդ կամ կարողություն անելու այն, ինչ իրեն հաճույք է պատճառում: Մարդկանց մեծամասնությունը աշխատում է այնպիսի աշխատանքային ոլորտում, որը տհաճ է կամ անտանելի։Այսպիսի դեպքերում մարդիկ հասնում են աշխատավայր միայն վարձատրության համար և չեն գիտակցում, որ կարող են գումար վաստակել՝ զբաղվելով իրենց սիրած գործով: Բնականաբար, նման մարդիկ այնքան էլ արդյունավետ չեն աշխատում, և ժամանակն անցնում է նրանց կողքով։ Բայց միևնույն ժամանակ կյանքում կան բազմաթիվ իրավիճակներ, երբ պարզապես անհրաժեշտ է լինում անել ինչ-որ բան, նույնիսկ երբ դա ձեզ դուր չի գալիս։ Այնուամենայնիվ, ավելի արժեքավոր է, եթե դուք շարժվում եք ձեր սեփական ուղիով: 

4. Իրական հետաքրքրվածության օրենք 

Որքան մեծ է ձեր հետաքրքրվածությունը ձեր գործունեության նկատմամբ, այնքան ավելի արագ է անցնում ժամանակը: Սակայն կարևոր է չընկնել ծայրահեղությունների գիրկը, երբ նույնիսկ զբաղվում եք սիրած գործով։ Քանի որ բացի գործից դուք նաև ունեք ձեր ընտանիքի, առողջության, մարդկային հարաբերությունների և քնի կարիք։ 


5. Պարկինսոնի օրենք. 


Աշխատանքն ընդլայնվում է, երբ ժամանակ կա դրա ավարտի համար։ Այսպիսով, եթե որոշել եք մի հոդվածը գրել մեկ օրում, ապա այն կգրեք մեկ օրում: Իսկ եթե որոշել եք 10 գործ անել մեկ օրում, կանեք տասը, քանի որ որքան ժամանակ հատկացնեք ձեր գործին, այդ ժամկետում էլ ավարտին եք հասնում այն։ Ժամանակակից լեզվով ասված՝ յուրաքանչյուր առաջադրանք ունենում է միշտ իր վերջնաժամկետը։ Հենց որ սկսեք առաջադրանքներ անելիս օգտագործել ժամանակի սահմանափակումներ, ձեր արտադրողականությունը կավելանա առնվազն երկու անգամ: Արդյունքում դուք ունակ կլինեք երկու անգամ ավելի շատ բան անելու:


 6. Պարետոյի սկզբունք 


Ձեր գործողությունների 20%-ն է միայն հանգում ձեր հաջողության ա80%-ին: Մնացած բոլոր ոչ էական գործողությունները կազմում են ձեր կյանքի 80 տոկոսը, որոնք կարող են հանգել համապատասխանաբար միայն 20 տոկոս հաջողություն։ Այսպիսով ձեր գործողությունների միայն 20%-ն են ամենակարևորը։ Հետևաբար կարևոր է այդ 20 տոկոս գործողությունները գտնելը, առաջնահերթությունը սահմանելը և դրանք ամեն օր անելը։

 

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...