Իսկ եթե մտահղացում արդեն ունեք, կարելի է գործել՝ ըստ հետևյալ քայլերի․
1. Պետք է հասկանալ, որ եթե չսկսեք հիմա և շարունակեք հետաձգել մինչև վաղը, հավանականությունը մեծ ծրագրերի իրականացման քայլ այլ քայլ կկորի:
2. Մտահղացումն ունի միայն 37 վայրկյանի կյանք, այդ իսկ պատճառով, գրեք այն ձեր նոթատետրում, հեռախոսում կամ հիշեք այն։ Եթե հիշողությունը թույլ է, մի քանի անգամ կրկնեք՝ այն մտապահելու նպատակով:
3. Այն մտահղացումը, որ դուք գտնում եք, դուք ունենում եք դրան առնչվող որոշակի մոտիվացիա, քանի որ դուք արդեն գիտեք այդ մտահղացման հետևանքները և արդեն պատկերացնում եք ձեր գլխում դրա հաջող իրականացումը։
4. Եթե 72 ժամվա ընթացքում որևէ գործողություն չձեռնարկեք, ձեր մոտիվացիան իսպառ կվերանա և մտահղացումը ձեր կողմից կմոռացվի, և ձեզ համար շատ ավելի դժվար կլինի այն գեներացնել:
5. Եթե սկսել եք ինչ-որ բան անել, անպայման նպատակ դրեք ձեր դիմաց և բաժանեք դրա իրականացումը մի շարք փոքր քայլերի, որոնք հեշտությամբ կարող եք իրականացնել:
6. Սկսեք գործել հենց հիմա, հետամուտ եղեք և գնացեք մինչև վերջ։
7․ Առավոտյան արեք ամենակարեւոր գործերը։ Երբ դուք նոր եք արթնացել, ձեր գլուխը լցված չի լինում աղբով, որը մենք կուտակում ենք օրվա ընթացքում: Դուք պատրաստ եք ընկալել նոր տեղեկատվություն, և առավոտյան ավելի հեշտ կլինի հիշել այն: Առավոտը հիանալի ժամանակ է սկսել ու իրականացնել ձեր ցանկությունները, նպատակները, մտահղացումները և դրանց ուղղված քայլերը: Ցանկանու՞մ եք գիրք կարդալ: Ինչու դա չանել առավոտյան: Որոշե՞լ եք գիրք գրել: Առավոտը հիանալի ժամանակ է մտքերի գեներացման համար, թե ինչի մասին կարող է լինել գիրքը:
Եթե դուք քնում եք մինչև կեսօր կամ առավոտյան ժամը տասը, ձեզ պետք է հիասթափեցնեմ. քանի որ կարգապահության բացակայությունը վերացնում է ձեր մեջ հսկայական ծրագրերի իրականացման մոտիվացիան։ Կարգապահությամբ դուք կարող եք շատ բանի հասնել նույնիսկ առանց մոտիվացիայի: Կարևոր է նաև զարգացնել ձեր ներուժն ու կամք և չշեղվել փոքր, աննշան ու անիմաստ բաների պատճառով: